Հայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտում Զախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերում Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնից Հարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծին ԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավը Զելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչ Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը 155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասին Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը Էդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևը Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին 

Եվս մեկ բացասական ցուցանիշ

Վերլուծական

Եթե ուշադիր եք եղել, ապա նկատած կլինեք, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանի, բայց մանավանդ քաղաքամայր Երևանի անշարժ գույքի շուկան հետզհետե սկսում է անկում ապրել. մեզանում շատերը փաստացի դադարել են տուն գնելուց և հիմնականում բավարարվում են այն ամենով, ինչ թողել են նախնիները: Այսպես. համաձայն ամենաթարմ վիճակագրական տվյալների՝ 2015 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 162363 գործարք, որոնց քանակը, 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 16.7%: Ընդ որում՝ հետաքրքրական է այն, որ, 2015 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Երևան քաղաքում անշարժ գույքի 11702 առուվաճառքի գործարքների 66.2%-ը արձանագրվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 14.9%-ով:

Շատ չցանկանալով խորանալ չոր ստատիստիկայի մեջ՝ կցանկանայինք, այնուամենայնիվ, ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նմանատիպ տվյալները հանդիսանում են այն կարևորագույն ցուցիչներից մեկը, որ բանեցվում է՝ երկրում սոցիալական ընդհանուր մակարդակը, ասել կուզի՝ բնակչության գնողունակությունը ստուգելու համար: Փաստը մնում է փաստ, որ անշարժ գույքի ոլորտում ահա երկար տարիներ է, ինչ առաջարկ-պահանջարկի տոկոսային հարաբերակցությունը մնում է անփոփոխ. ավելի շատ վաճառում են, քան գնում, ինչը, համաձայնե՛ք, ամենևին էլ երկրի բարգավաճման մասին չէ, որ կարող է վկայել. այս ցուցանիշը խոսում է ոչ միայն բնակչության շրջանում իշխող անգնողունակության մասին, այլև արտագաղթի մեծ ալիքի, ինչի մասին գրեթե ամեն օր նորանոր տվյալներ են հրապարակվում, խոսվում, ասվում: 

Վերջերս մի ինտերնետային կայք յուրատեսակ ուսումնասիրություն էր կատարել՝ հաշվարկելու համար, թե միջին հայաստանցու տարեկան եկամուտների հաշվով որքան ժամանակ կպահանջվի, որ մարդը կարողանա Երևանի կենտրոնում ինչ-որ բնակարան գնել: Ստացված տվյալները համադրվել էին եվրոպական միջին ցուցանիշների հետ, և պարզվել էր, որ ի տարբերություն մեր արևմտյան բարեկամների՝ միջին վիճակագրական հայաստանցին պետք է աշխատի մոտ 200 տարի, որ կարողանա գնել տուն՝ Երևանի կենտրոնում:

Ի՞նչ է սա, եթե ոչ իսկական խայտառակություն: Դուրս է գալիս, որ միջին վիճակագրական հայը, եթե նրան ոչ մի ժառանգություն չի հասել ծնողներից կամ այլ բարեկամներից ինչ-որ բնակմակերես, դատապարտված է լինելու ապրել վարձով կամ չգիտես թե որտե՞ղ: Հետո էլ նորանոր շենքեր ենք կառուցում, «էլիտարկեք» դեպի երկինք վեր խոյացնում՝ քառակուսի մետրը, ասենք, 500 դոլար արժողությամբ: Ո՞րն է այդ ամենի իմաստը, կարո՞ղ եք ասել, մի՞թե բացառապես սեփական թալանած միջոցները մի լավ լվանալը…

Նորմալ երկրներում, ինչպես գիտեք, այս խնդիրը լուծել են շատ տրամաբանական ճանապարհով. բանկերը ցածր տոկոսադրույքներով վարկեր են տրամադրում բնակչությանը, ինչն էլ թույլ է տալիս վերջիններիս ոչ թե 10 կամ 20 տարի աշխատել, փող հետ գցել ու հետո միայն մտածել սեփական բույնն ունենալու մասին, այլ անմիջապես դառնալ սեփականության տեր՝ տարիների ընթացքում կատարելով համապատասխան վճարումներ համապատասխան բանկին: Ի տարբերություն բարեկեցիկ Արևմուտքի՝ մեզ մոտ՝ Հայաստանում, գոնե անկախության այս ժամանակահատվածում, այդպես էլ չհաջողվեց ներդնել այնպիսի ֆինանսական մեխանիզմներ, որոնք թույլ կտային մարդկանց՝ օգտվելու այդքան անհասանելի թվացող բարիքից. 12-15% տոկոսադրույք, ահա այս է այն շեմը, որից ներքև ձեզ որևէ հայաստանյան բանկ դժվար թե առաջարկի վարկեր՝ բնակարան գնելու համար: Դե հիմա ասե՛ք, մեր սոցիալական պայմաններում քանի՞ հոգի կարող է իրեն թույլ տալ նման բարձր տոկոսադրույքներով վարկի տակ մտնել: Դա էլ հո 5000 դոլար չէ՞, որ ասեն՝ լա՛վ, մի կերպ կտանք: 25-30000 դոլար վարկ վերցնել 15% տոկոսադրույքով, համաձայնե՛ք, ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ մեզանում, իսկ ավելի կոնկրետ՝ բնակչության 0,1%-ից ոչ ավելին: Բայց ո՞ւմ է, գրողը տանի, պետք, թե ով է կարողանում տուն գնել և ով՝ ոչ, ո՞ւմ է դա պետք ընդհանրապես, ո՞ր չինովնիկին, կարո՞ղ եք ասել: Այո՛, ճիշտ եք, ոչ մեկին…

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս Հնդկաստան–ԱՄՆ գործարքը մոտ է․ մաքսատուրքերի շուրջ՝ նոր ազդակՄեծ զինանոց է հայտնաբերվել և առգրավվելԹրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին ընկեր անվանելՌուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդովԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունԻտալիան և Գերմանիան Ուկրաինայից պահանջել են չգրոհել ռուսական նավերը եվրոպական ծովերում Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ) ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրաԹայվանը՝ ընտրությունների շեմին․ կղզու շուրջ չինական 30 ռազմական օդանավԱրարատի մարզում բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը. կան տուժածներԱՄՆ-ում Գոհաբանության օրը հեղեղումների հետևանքով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, շուրջ 1 մլն տուն հոսանքազրկվել էԵվրոպան ուզում է պակաս կախված լինել ԱՄՆ-ից․ քննարկվում է ռազմական նոր ծրագիրՀութիները նախազգուշացրել են Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի դեմ նոր հարձակումների ֆոնինՄեսսին վերադառնում է «Բոմբոներա»․ Տևեսի հրաժեշտը՝ աստղերի մասնակցությամբԻրանը հայտարարել է, որ հատուկ նշանակության ուժերը հետ են վերցրել ԱՄՆ-ի գրաված երկու լցանավՀաքերները ներթափանցել են ԱՄՆ ռազմաօդային համակարգ․ Reuters-ի բացահայտումըՓաշինյանը Միրզոյանին կամ Ռուբինյանին կնշանակի վարչապետ, ինքն էլ ԱԺ նախագահ կդառնա. Աղազարյան (տեսանյութ) Թրամփը ողջունել է Իրաքի վարչապետի ջանքերը երկրի ողջ տարածքում պետական ​​իշխանությունը հաստատելու ուղղությամբՊուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգության և ռուսական ռազմшբազայի հարցերը. Պեսկով Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանումԱրիանա Գրանդեն դադար է վերցնում․ ի՞նչ է լինելու կարիերայի հետ
Ամենադիտված