Հուսով եմ՝ «Բեշիքթաշի» երկրպագուների հետ լավ հարաբերություններ կունենամ. Օզբիլիս
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը «Բեշիքթաշ» հեռուստաալիքի եթերում խոսել է իր տրանսֆերի և Թուրքիայում առաջին տպավորությունների մասին:
«Երջանիկ եմ, մի փոքր լարվածություն կար սկզբում, սակայն ամեն բան լավ անցավ»,- ասել է ֆուտբոլիստը:
Այն հարցին, թե ինչ է մտածում Օզբիլիսը թուրքական ակումբի երկրպագուների մասին, ֆուտբոլիստը նշել է.
«Լսել եմ, որ լավագույն երկրպագուներն են: Հուսով եմ, որ լավ հարաբերություններ կունենանք: Դրա համար հնարավոր ամեն բան կանեմ»:
Օզբիլիսը նաև հույս է հայտնել, որ շատ գոլեր կխփի, հավելելով՝ թիմի կարևորագույն նպատակը Չեմպիոնների լիգան է:
Նշենք, որ դեռևս որոշված չէ, թե որ համարի ներքո կխաղա Օզբիլիսը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու