ԱԱ 2018-ից հետո կավարտեմ կարիերաս. Բուֆոն
Սպորտ
Իտալիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ աշխարհի 2018թ. առաջնությունից հետո կավարտի կարիերան:
«Եթե լինեմ աշխարհի 2018թ. առաջնության հայտացուցակում, ապա կմասնակցեմ մրցաշարին: Սակայն դրանից անմիջապես հետո կավարտեմ կարիերաս»,- դարպասապահի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Բուֆոնը թուրինյան թիմում հանդես է գալիս 2001 թվականից, իսկ ազգային ընտրանու կազմում՝ 1997թվականից:
Աշխարհի 2018թ. առաջնությունը տեղի է ունենալու Ռուաստանում հունիսի 14-ից հուլիսի 15-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու