Սուսերամարտի Հայաստանի առաջնությունը հետաձգվում է շնչառական վարակների և գրիպի հետ կապված
Սպորտ
Սուսերամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որը նախատեսված էր անցկացնել հունվարի 27-ից 30-ը, հետաձգվում է սուր շնչառական վարակների և գրիպի տարածման, լայնածավալ շփումների սահմանափակման կանխարգելման նպատակով:
«Գրիպի հետ կապված' առաջնությունը հետաձգվում է մինչև փետրվար: Դեռևս հայտնի չէ, թե փետրվարին երբ կանցկացնենք առաջնությունը»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշ Մադոյանը:
Սուսերամարտի Հայաստանի առաջնությունը պետք է անցկացվեր Բյուրեղավանում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու