Հայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտում Զախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերում Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնից Հարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծին ԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավը Զելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչ Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը 155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասին Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը Էդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևը Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին 

Բարդ երկընտրանքի առաջ…

Վերլուծական

Հավանաբար, շատերդ կկիսեք տարածված այն կարծիքը, համաձայն որի՝ Հայաստանի քաղաքական դաշտը միշտ էլ աչքի է ընկել իր խճճվածությամբ, բացառապես իրեն բնորոշ նրբերանգներով: Չնայած դժվար կարելի կլինի գտնել աշխարհի որևէ երկիր, որի ներքաղաքական դաշտը զերծ լինի մի շարք անհասկանալի անհարթություններից, իսկ քաղաքական գործիչներն էլ արցունքի պես պարզ մարդիկ լինեն, բայց դե համաձայնե՛ք, որ մերն ուրիշ է…

Տևական ժամանակ է, ինչ ակտիվորեն լուրեր են շրջանառվում այն մասին, ընդ որում՝ այդ թվում և բավական ազդեցիկ դեմքերի շուրթերով, որ ոչ վաղ ապագայում շատ հնարավոր է՝ հայաստանյան հանրությունն ականատես դառնա երկրում նոր կոալիցիայի ձևավորմանը. որպես ամենահավանական տարբերակ դիտարկվում է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը:

Ով ինչ ուզում է ասել, բայց համաձայնե՛ք, որ Դաշնակցությունն այն բացառիկ կուսակցություններից մեկն է մեր երկրում, որը, չնայած իր անցած բարդ ու հակասական ուղուն, ժողովրդի մոտ ավելի շատ դրական ասոցիացիաներ է առաջացնում, քան բացասական: Ոմանք դա պայմանավորում են այս կուսակցությունը միֆականացնելով, ոմանք էլ դաշնակցականների կողմից ցուցաբերվող համեստ վարքով. դժվար կարող ենք գտնել այդ կուսակցության շարքերում մարդկանց, ովքեր աչքի են ընկել կամ ընկնում իրենց ցոփ ու շվայտ կյանքով, անհասկանալի ծագմամբ միլիոններով կամ, որ ոչ պակաս կարևոր է, տգիտությամբ:

Ներկայումս սահմանադրական բարեփոխումներից հետո փորձ է արվում երկրում ստեղծել քաղաքական այնպիսի մթնոլորտ, որը մի շարք պարամետրերով կտարբերվի նախահանրաքվեական (եթե կարելի է այսպես արտահայտվել) քաղաքական իրավիճակից. կոալիցիա կազմելը ամենալավ ճանապարհն է՝ նոր շունչ հաղորդելու երկրի քաղաքական կյանքին: Չնայած սկզբնական շրջանում Դաշնակցությունը կարծես խիստ շահագրգիռ վարքագիծ էր ցուցաբերում՝ հանրապետականների հետ կոալիցիա կազմելու հարցում, սակայն հատկապես վերջին շրջանում մի փոքր կամուկացի մեջ է հայտնվել՝ «արժի արդյոք» հարցը մտքին:

Ակնհայտ է, որ այս կուսակցության ղեկավարության, ինչու չէ՝ նաև ավելի ցածր էշելոներում գտնվողների շրջանում մի տեսակ պառակտում է հասունանում, իսկ պատճառը, ամենայն հավանականությամբ, այն վճարվելիք գինն է, որ Հանրապետականը պահանջում է դաշնակցականներից: Պետք չէ մոռանալ, որ Դաշնակցությունը, այսպես ասած, ամենևին էլ թիթեռնիկ-կուսակցություն չէ, և ցանկացած քայլ կատարելիս կուսակցությունն այն դիտարկում է նախևառաջ ժամանակի մեջ, թե որքանով ընկալելի կարող է լինել իր այս կամ այն քայլը ժողովրդի կողմից, կարո՞ղ է, արդյոք, բռնել ժամանակի քննությունը և այլն. ցավոք, երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ շատ կուսակցությունների համար, գոնե սեփական իմիջի տեսանկյունից, բավական ռիսկային է դարձել իշխող կուսակցության հետ միևնույն հարթակում գտնվելը:

Դատելով ՀՅԴ առաջին դեմքերի վերջին հայտարարություններից՝ հասկանում ես, որ կոալիցիա կազմել-չկազմելու խնդիրը կուսակցությունը, որը հայտնի է նաև դրսի իր կառույցներով, մտադիր է լրջագույն քննարկումների առարկա դարձնել նաև դրսում՝ իր ամբողջականությունը հարվածի տակ չդնելու նկատառումով: Կուսակցությունն այս, մտնելով հավանական կոալիցիայի մեջ, կամա թե ակամա, ունենալու է նաև սեփական ծրագրերը համապատասխան ոլորտներում առաջ տանելու խնդիր, որպեսզի գոնե այս կամ այն կերպ կարողանա արդարացնել դաշնակցումը մի քաղաքական ուժի հետ, որի թիվ մեկ քննադատներից է հանդիսացել հենց ինքը: Որքան էլ, ասենք, ապագա դաշնակցական նախարարները (հավանաբար նրանց ներքին ցուցակն արդեն իսկ հրապարակվել է), ելնելով բացառապես սեփական կարիերայի շահերից, անձնական շահագրգռվածություն ցուցաբերեն կոալիցիայի հարցում, ակնհայտ է, որ նրանց տապալման ծանր բեռը ստիպված են լինելու իրենց հետ քարշ տալ բոլորը՝ անկախ կուսակցությունում գրաված դիրքից: Ի դեպ, ասել, թե հանրապետականները առանձնապես ոգևորություն են ապրում դաշնակցականների հետ պաշտոններ կիսելու հեռանկարից, սխալ կլիներ. բոլորս ենք հիշում այս կուսակցությունը ներկայացնող որոշ դեմքերի կողմից այդ առիթով հնչեցրած որոշ մտքերը:

Եթե մեկ խոսքով ամփոփելու լինենք մեր ասելիքը, ապա կասենք, որ, ամենայն հավանականությամբ, ամենամեծ հարցը, որն այսօր կանգնած է Դաշնակցության առաջ, այն վճարվելիք գինն է, որ պահանջում են նրանից հանրապետականները. պետք է պահպանել սեփական հեղինակությունը՝ հնարավորինս կարողանալով օգտվել կյանքի բարիքներից. լինել նախարար, բայց չլինել վարկաբեկված համակարգի մի մասը, վարկաբեկվածների հետ հավասար աջ ու ձախ թուքումուր չուտել, այլ կարողանալ բոլորիս ապացուցել, որ վերցնում են նախարարական պորտֆելները՝ բացառապես սեփական ծրագրերը կյանքի կոչելու ազնիվ նկատառումներից ելնելով, այլ ոչ թե շոյելու սեփական սնափառությունը…

Թե որքան համոզիչ կլինեն դաշնակցականների հավաստիացումները, պարզ կդառնա ոչ հեռու ապագայում, իսկ մեզ մնում է հուսալ միայն, որ նախարարական պորտֆելներ ստանձնելուց հետո ևս այս կուսակցությունը կփորձի չկորցնել իրականությանը սթափ գնահատականներ տալու այն ունակությունը, որով աչքի է ընկնում ներկայումս, երբ հանդես է գալիս կառուցողական ընդդիմության դիրքերից:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս Հնդկաստան–ԱՄՆ գործարքը մոտ է․ մաքսատուրքերի շուրջ՝ նոր ազդակՄեծ զինանոց է հայտնաբերվել և առգրավվելԹրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին ընկեր անվանելՌուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդովԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունԻտալիան և Գերմանիան Ուկրաինայից պահանջել են չգրոհել ռուսական նավերը եվրոպական ծովերում Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ) ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրաԹայվանը՝ ընտրությունների շեմին․ կղզու շուրջ չինական 30 ռազմական օդանավԱրարատի մարզում բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը. կան տուժածներԱՄՆ-ում Գոհաբանության օրը հեղեղումների հետևանքով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, շուրջ 1 մլն տուն հոսանքազրկվել էԵվրոպան ուզում է պակաս կախված լինել ԱՄՆ-ից․ քննարկվում է ռազմական նոր ծրագիրՀութիները նախազգուշացրել են Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի դեմ նոր հարձակումների ֆոնինՄեսսին վերադառնում է «Բոմբոներա»․ Տևեսի հրաժեշտը՝ աստղերի մասնակցությամբԻրանը հայտարարել է, որ հատուկ նշանակության ուժերը հետ են վերցրել ԱՄՆ-ի գրաված երկու լցանավՀաքերները ներթափանցել են ԱՄՆ ռազմաօդային համակարգ․ Reuters-ի բացահայտումըՓաշինյանը Միրզոյանին կամ Ռուբինյանին կնշանակի վարչապետ, ինքն էլ ԱԺ նախագահ կդառնա. Աղազարյան (տեսանյութ) Թրամփը ողջունել է Իրաքի վարչապետի ջանքերը երկրի ողջ տարածքում պետական ​​իշխանությունը հաստատելու ուղղությամբՊուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգության և ռուսական ռազմшբազայի հարցերը. Պեսկով Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանումԱրիանա Գրանդեն դադար է վերցնում․ ի՞նչ է լինելու կարիերայի հետ
Ամենադիտված