Հայ հրաձիգների մրցելույթները Մյունխենում (ֆոտո)
Սպորտ
Հայ հրաձիգներն այսօր մեկնել են Գերմանիայի Մյունխեն քաղաքը՝ մասնակցելու օդամղիչ զենքերից կատարվող միջազգային մրցաշարին(IWK - INTERNATIONAL AIR GUN COMPETITION), որը տեղի կունենա հունվարի 27-30-ը:
Հայաստանից մասնակցում է բավականին ուժեղ թիմ' բաղկացած 10 մարզիկից: Հրացան ձևում կմրցեն'Հրաչ և Հայկ Բաբայանները,Սուերն Բերյանը, Վրեժ Թորոսյանը, Մարիամ Միքայելյանը, Քրիստիան և Իրինա Լաուերները: Ատրճանակ ձևում կմրցեն Զավեն Իգիթյանը, Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը: Հայաստանի հրաձգության հավաքական թիմը հանդես կգա գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և երկրդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ:
Մրցաշարը 2 մեկնարկով է, մարզիկները կկրկնեն վարժությունները:
Մյունխենյան միջազգային մրցաշարը մարզիկների մասնակցությամբ և մրցման կազմակերպվածությամբ չի զիջում Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: Այն մրջազգային լուրջ ստուգատես է փետրվարի 22-28-ը կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ:
Մրցման արդյունքները կարող եք տեսնել http://www.issf-sports.org/ և http://results.sius.com/ հրաձգության միջազգային կայքերում:
{gallery}phhhh{/gallery}


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու