Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ) 

Անտարբերության զոհը

Վերլուծական

Հայաստանում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մարդկանց խնդիրը շարունակում է հրատապ մնալ: Չնայած աշխարհակործան այդ աղետից երկար տարիներ են անցել, սակայն խնդիրը մնում է այդպես էլ մինչև վերջ չլուծված, ու դեռ հայտնի էլ չէ՝ ինչքան ժամանակ կպահանջվի՝ այն վերջնականապես լուծելու համար:

Չնայած այս տարիների ընթացքում պետությունը, գոնե պաշտոնյաների հավաստմամբ, արել է ամեն հնարավորը կարիքավոր ու անօթևան մնացած ընտանիքների տարրական հոգսերը լուծելու համար՝ բնակարաններ տրամադրելու տեսքով, սակայն փաստը մնում է փաստ, որ անելիքները դեռևս ահռելի են՝ հասնելու համար ցանկալի արդյունքի:

Պարզվում է, սակայն, որ մեր երկրում ոմանք՝ կորցրած խիղճն ու ամոթը, փորձում են իրենց սեփական օգուտները քաղել անգամ այս ողբերգական իրավիճակում և օգտվելով պետական ամենաթողությունից՝ ի հաշիվ իրական կարիքավորների՝ հավելյալ ինչք ու ունեցվածք են դիզում՝ իրենցով անելով ուրիշներին հասանելի բնակարանները:

Ահավասիկ հերթական բողոքի ակցիան, որի մասին բարձրաձայնում են որոշ տեղական լրատվամիջոցներ: Ըստ հաղորդագրությունների՝ Արայիկ Սարդարյանը, ով հանդիսանում է երկրաշարժից տուժած ու դրա հետևանքով անօթևան մնացած մեր համաքաղաքացիներից մեկը, իր ընտանիքի հետ միասին արդեն երկար ժամանակ է, ինչ դուրս է մնում քաղաքաշինության նախարարության կողմից երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածներին պարբերաբար հատկացվող բնակարանների շահառուների ցուցակից: Որպես իր անլուծելի խնդիրը բարձրաձայնելու միջոց՝ քաղաքացին ընտրել է բողոքի ճանապարհը, իսկ որպես բողոքի վայր՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ընդունարանը՝ հայտարարելով, որ քանի դեռ մարզպետարանն իրեն բնակարանով չի ապահովել, ինքն ընդունարանից չի հեռանալու:

Նման ծայրահեղ քայլի Սարդարյանը դիմեց այն բանից հետո, երբ անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին իր համագյուղացի 40 ընտանիքի կառավարությունը բնակարանների բանալիներ տվեց, սակայն նրա նման անօթևան ընտանիքին, որը գյուղում անգամ մեկ սանտիմետր հող չունի, տուն չունի և երեխաներից մեկն էլ հաշմանդամություն ունի, անգամ անտունների ցուցակում չընդգրկեցին՝ առաջարկելով նրան սեփական գոյությունը պաշտպանել ինչ-որ տնակում, որն ապրելու համար ընդհանրապես պիտանի չէ:

Համաձայնե՛ք, որ այս մարդու դեպքը, որքան էլ մասնավոր, նույնքան էլ համընդհանուր կարելի է համարել. չնայած գրեթե երեսուն տարի է անցել այն օրվանից, երբ Հայաստանի ընդերքը ցնցեց Սպիտակի երկրաշարժը, սակայն դեռևս խոսել դրա հետևանքները հաղթահարելու մասին, ոչ մի կերպ չի կարելի: Իսկ չի կարելի խոսել ոչ միայն այն պատճառով, որ պետական վերին օղակները հաճախ անուշադրության են մատնում այդ մարդկանց, այլև այն պատճառով, որ միջին կամ ցածր պետական օղակներում տեղի ունեցող զեղծարարություններն ու չարաշահումներն իրենց ոչ պակաս քայքայիչ ազդեցության պատճառով թույլ չեն տալիս, որպեսզի պետբյուջեից հատկացված փողերով կառուցվող բնակարաններն ու օթևանները գտնեն իրենց իրական հասցեատերերին, ու քիչ չեն դեպքերը, երբ միանգամայն բարեկեցիկ ընտանիքները, դիմելով փաստաթղթային զեղծարարությունների ու կեղծիքների, իրենցով են անում այդ տներն ու իրական կարիքավորների հաշվին բազմապատկում իրենց ունեցվածքը. իհարկե, բոլորս ենք հասկանում, որ նման կարգի ապօրինություններն առանց համապատասխան պետական մարմինների մասնակցության ու իմացության, չեն կարող տեղի ունենալ, և այս ամենում իրենց մեղքի առյուծի բաժինն ունեն նաև մի շարք պետական մարմիններ, այդ թվում՝ քաղաքաշինության նախարարությունը, որն էլ հենց հիմնականում զբաղվում է անօթևաններին բնակարաններով ապահովելու խնդիրներով:

Շատ կցանկանայինք, որ Սարդարյանների ընտանիքի հետ տեղի ունեցողը հնչեր որպես ահազանգ բոլոր պատասխանատու մարմինների համար, և պետական համապատասխան օղակներն ուշադրություն դարձնեին ոչ միայն սույն դեպքին, այլև առհասարակ այսուհետ առավել հետամուտ լինեին պետական միջոցների անհարկի վատնման մասին հաղորդագրություններին՝ գիտակցելով, որ ամեն մի անտեսված դեպք ոչ միայն էապես հեղինակազրկում է իրենց, այլև ժողովրդի շրջանում ծնում է բացասական տրամադրություններ, ինչը, համաձայնե՛ք, չի կարող չանհանգստացնել:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին
Ամենադիտված