Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ) 

Ժամանակն է՝ համընդհանուր տագնապ հնչեցնելու

Վերլուծական

Հայաստանում ծնելիության մակարդակի ցուցանիշները շարունակում են մտահոգիչ մնալ: Չնայած հաճախ կարող ես հանդիպել վիճակագրական տվյալների, որոնք, առաջին հայացքից, դրական դինամիկա են ցույց տալիս, սակայն ակնհայտ է, որ երկրում առաջացած դեմոգրաֆիական խնդիրների լուծման համար ներկայիս ցուցանիշներն ամենևին էլ բավարար չեն և թույլ չեն տալիս մեզ՝ ապագային նայել հուսալից աչքերով:

Համաձայն ստատիստիկ տվյալների, օրինակ, ներկայումս Հայաստանն ավելի շատ մեծահասակներով բնակեցված երկիր կարելի է համարել, քան մի երկիր, որում ապրում են երիտասարդներն ու երեխաները. ըստ մի շարք կանխատեսումների, որոնք արվել են համաշխարհային հեղինակավոր կառույցների կողմից, 2050-ին մեր երկրի բնակչությունը կրճատվելու է 1մլն-ով՝ հասնելով 1,5-2մլն-ի սահմանագծին:

Մեր երկրում բնակչության թվաքանակի նվազման առումով հատկապես շարունակում է մտահոգիչ լինել մարզերի վիճակը. այստեղ, բացի այն, որ չեն դադարում աճել արտագաղթի տեմպերը, պարզվում է նաև, որ, ի հեճուկս ստեղծված վիճակի, կանայք էլ, իրենց հերթին, չեն շտապում երեխաներ ունենալ, որի բուն պատճառը, անշո՛ւշտ, ոչ թե մերոնց ծուլությունը կամ եսասիրությունն է,այլ երկրում տիրող սոցիալական վիճակը, որը ոչ մի կերպ բարվոք չես համարի. բոլորիս է հայտնի Հայաստանի շրջաններում տիրող սոցիալական վիճակի մասին, թե աղքատությունն ինչ մակարդակի է այդ վայրերում հասել և թե որքան անհույս կացությունում են հայտնվել բազում մարզաբնակ հայորդիներ: Այս առումով հատկապես մտահոգիչ վիճակ է տիրում Հայաստանի մարզերից ամենաաղքատում՝ Շիրակի մարզում, որի վարչական կենտրոն Գյումրիում, ըստ վիճակագրության, 2015-ին գրանցվել է 1660 ծնունդ և 1477 մահ: Չնայած առաջին հայացքից կարող է թվալ, թե ծնունդների քանակը մի փոքր գերազանցում է մահացածների թվին, սակայն դա լավատեսության կեղծ պատրանք է ընդամենը, քանի որ նման հարաբերակցությունը հեռու է այն նվազագույնից, որն անհրաժեշտ է բնակչության թվի աճ ունենալու համար:

Կա ևս մի տխուր ստատիստիկա. հայերը պատկանում են աշխարհի այն ժողովուրդների շարքին, որոնք համարվում են «մեռնող տեսակ»:

Ըստ ՄԱԿ-ի կողմից կատարված կանխատեսումների՝ վերաբերող 21-րդ դարում մարդկության դեմոգրաֆիական տեղաշարժերին, ամենևին էլ չի բացառվում, որ այս դարավերջին հայերս, որպես ազգություն, երկրի երեսից անհետացած լինենք: Կարծում եք՝ չափից դուրս հոռետեսական կանխատեսումնե՞ր են: Ուշադիր նայե՛ք ձեր շուրջը, ի՞նչ եք տեսնում. օրեցօր ամայացող ու հայաթափվող Հայաստան, ծերացող բնակչությամբ երկիր: Իսկ ստեղծված բարդագույն վիճակից ելքը մեկն է միայն. ունենալ ազգային ծրագիր, մի ծրագիր, որը ելակետային կլինի յուրաքանչյուր հայի համար՝ կանխելու համար այն վերահաս աղետը, որ կախված է մեր գլխին. բացառապես շեշտադրել տնտեսության վիճակը, կարծում ենք՝ ճիշտ չէր լինի, քանի որ ինչպես եվրոպական փորձն է մեզ հուշում, մարդուն սերունդ տալու համար միայն լավ տնտեսական պայմանները բավարար չեն, այլ դրա համար անհրաժեշտ են գաղափարական դրդապատճառներ. աշխարհի ամենաբարեկեցիկ աշխարհամասն է Եվրոպան, բայց այնտեղի բնիկ ազգերի դեմոգրաֆիական վիճակը, տոկոսային հարաբերակցությամբ վերցրած, մերինից լավը չէ բնավ. նրանք ևս, մեզ նման, «մեռնողների» ցանկին են պատկանում:

Այսքանից հետո մնում է միայն բոլորիս երկարակեցություն ցանկանալ ու շատ երեխաներ, հակառակ պարագայում՝ ուղիղ մեկ դար հետո հայը, որպես Երկիր մոլորակի վրա ապրող մարդկային բացառիկ տեսակ, կարող է և չլինել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին
Ամենադիտված