Զիկա վիրուսը փոխանցվում է սեռական ճանապարհով. փորձագետներ
Աշխարհ
Ամերիկացի փորձագետները փորձում են հասկանալ Զիկա վիրուսի տարածման մեխանիզմները: ԱՄՆ-ում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրենի առաջին տեղակալ Անե Շուշատը չի բացառել, որ հիվանդությունը կարող է փոխանցվել սեռական ճանապարհով:
«Գրանցված է սեռական ճանապարհով Զիկա վիրուսի վարակման մեկ հնարավոր դեպք: Մեկ այլ դեպքում Զիկա վիրուսը հայտնաբերվել է սերմնահեղուկի մեջ մոտ երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ տղամարդու մոտ վիրուսի ախտանիշներ են դրսևորվել: Այդ ամենը կարող է ցույց տալ, որ վիրուսը տարածվում է սեռական շփման ճանապարհով», - մեջբերում France-Presse գործակալությունը մասնագետներին:
Այնուամենայնիվ, Շուշատն ընդգծել է, որ այդ վարկածը դեռ պետք է փորձարկում անցնի: Առայժմ վստահորեն կարելի է պնդել միայն այն մասին, որ վիրուսի կրողներն Ադես (Aedes) ցեղի մոծակներն են:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից