Սաուդյան Արաբիան նավթի հանույթի նվազեցման շուրջ բանակցություններ չի վարելու Ռուսաստանի հետ
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի իշխանությունները չեն պատրաստվում Ռուսաստանի հետ բանակցություններ վարել նավթի արտադրության մակարդակի նվազեցման հարցի շուրջ: Հունվարի 29-ին գրել է սաուդյան «Ալ Իքթիսադիա» հեղինակավոր հրատարակությունը:
«Նավթի արդյունահանումը նվազեցնելու սաուդյան առաջարկության վերաբերյալ հունվարի 28-ին ՌԴ-ի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հայտարարությունը հավաստի չԷ»,-թերթին հայտնել Է նավթի բնագավառի մի աղբյուր: Նրա խոսքով՝ այդ առաջարկություններն սկսել են ստացվել շուրջ մեկ տարի առաջ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵՔ) մյուս անդամներից՝ Ալժիրից եւ Վենեսուելայից:
Հունվարի 27-ին «Տրանսնեֆտ»-ի ղեկավար Նիկոլայ Տոկարեւը, ամփոփելով Էներգետիկայի նախարարությունում կայացած նիստի արդյունքները, լրագրողներին հայտնել Էր, որ Սաուդյան Արաբիան հանդես Է եկել Էներգահումքի հանույթի հնարավոր նվազեցումը քննարկելու նախաձեռնությամբ, որն առաջիկայում պլանավորվում Է անցկացնել ՕՊԷՔ-ի շրջանակներում: Հունվարի 28-ին այդ տեղեկատվությունը հաստատել էր ռուսական գերատեսչության ղեկավարը, ընդգծելով, որ խոսքը 5 տոկոսով արդյունահանման գլոբալ կրճատման մասին է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից