Ռուսաստանն ուժեղացնում է բոլոր տեսակի հետախուզությունները մերձարևելյան տարածաշրջանում
Ռուսաստան
Ռուսաստանն ուժեղացնում է հետախուզությունը՝ Սիրիայում օդային գործողության շրջանակներում, որպեսզի բարձրացնի ահաբեկչական կազմակերպությունների օբյեկտների հայտնաբերման արդյունավետությունը: Նման հայտարարություն է արել ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ահաբեկչական կազմակերպությունների օբյեկտների հայտնաբերման արդյունավետությունը բարձրացնելու և իրենց կոորդինատները ճիշտ որոշելու համար, մենք ուժեղացրել ենք մերձավորարևելյան տարածաշրջանի տարածքում բոլոր տեսակի հետախուզությունների անցկացումը: Դա թույլ է տալիս բացահայտել գրոհայինների նոր թիրախները և պարտության մատնել նրանց գրեթե իրական ժամանակի մասշտաբով», - ասել է նա:
Գերատեսչության ներկայացուցիչների խոսքով՝ ռուսական ավիացիայի բոլոր հարվածները հասցվում են միայն նախապես հետախուզված և հաստատված թիրախներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)