Իրաքցի հազարից ավելի միգրանտներ որոշել են կամավոր հեռանալ Բելգիայից
Աշխարհ
Իրաքից ավելի քան հազար միգրանտներ, որոնք Բելգիա Էին ժամանել 2015 թվականին, որոշել են կամավոր վերադառնալ հայրենիք: 111 մարդուց բաղկացած առաջին խումբն անցյալ գիշեր Իրաք Է ուղարկվել վարձակալված չվերթով, որը Բելգիայի պետության հաշվին վարձվել Է միգրանտների փոխադրման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել Է թագավորության ներքին գործերի նախարարությունը:
«Իրաքի 1014 քաղաքացիներ, որոնք ժամանել են 2015 թվականին եւ դասակարգվել են որպես տնտեսական միգրանտներ (ուստի ապաստանի տրամադրման իրավունք չունեն), համաձայնել են կամավոր վերադառնալ հայրենիք»,- նշել Է ՆԳ նախարարությունը:
«111 մարդուց բաղկացած առաջին խումբը, առաջին հերթին ընտանիքներ, փետրվարի 1-ին վարձակալված չվերթով Բաղդադ Է ուղարկվել Բրյուսելի միջազգային օդանավակայանից»,- հավելել են նախարարությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից