ԻԼԻՊ-ը երեք գրոհայինի է նախապատրաստել՝ ՌԴ-ի տարածքում ահաբեկչությունների համար
Աշխարհ
ԻԼԻՊ-ի գրոհայիններն ստիպված են եղել փոխել իրենց մարտավարությունը՝ Մոսկվայում գործող անվտանգության ուժեղացված միջոցառումների պատճառով, և որպես հիմնական թիրախներ ընտրել Ռուսաստանի այլ տարածաշրջաններում գտնվող օբյեկտները:
LifeNews-ի փոխանցմամբ՝ ներկայումս հատուկ ծառայությունները փնտրում են երեք ահաբեկիչների, որոնք կասկածվում են այնպիսի քաղաքների մետրոներում ահաբեկչական հարձակումների կազմակերպման մեջ, ինչպիսիք են Սանկտ Պետերբուրգն ու Եկատերինբուրգը: Նրանց թվում կա երկու մահապարտ ահաբեկչուհի, որոնցից մեկը Սաուդյան Արաբիայի քաղաքացուհի է՝ Մաջիդա Ալ-Սալեյլի անունով:
«Սաուդյան Արաբիայի և Թունիսի քաղաքացիները Սիրիայից և Թուրքիայից մեկնելով՝ ծրագրում էին Ռուսաստանի Դաշնության տարածք գնալ որպես զբոսաշրջիկների,- ասել է իրավապահ կառույցների աղբյուրը: Դրանից հետո ահաբեկիչները ծրագրում են հարձակումներ իրականացնել Եկատերինբուրգի և Սանկտ Պետերբուրգի մետրոներում»:
Հատուկ ծառայությունների տվյալներով՝ ահաբեկիչները մտադիր են մեկ օրում պայթյուններ իրականացնել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից