Մոսկվան կուսումնասիրի Սու-34-ի հետ կապված ցանկացած տեղեկություն. ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
Թուրքիան ՌԴ-ին դեռ չի տրամադրել տեղեկություն՝ թուրքական օդային տարածքը ռուսական ինքնաթիռի կողմից ենթադրաբար տեղ գտած խախտման մասին: Դրա վերաբերյալ ցանկացած տեղեկություն ստանալու դեպքում, Մոսկվան կուսումնասիրի այն: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը:
Նրա խոսքով՝ եթե թուրքական կողմը գտնում է, որ տեղի է ունեցել օդային տարածքի խախտում, ապա «դա նշանակում է, որ նրանք պետք է տեղեկություն տրամադրեն մեզ»:
«Մենք կնայենք ցանկացած տեղեկատվություն, եթե այն տրամադրվի, եթե իհարկե, այն գոյություն ունի»,- ընդգծել է Կելինը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից