Ռուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդով Կիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզություն Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ) ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրա Թայվանը՝ ընտրությունների շեմին․ կղզու շուրջ չինական 30 ռազմական օդանավ Արարատի մարզում բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը. կան տուժածներ Եվրոպան ուզում է պակաս կախված լինել ԱՄՆ-ից․ քննարկվում է ռազմական նոր ծրագիր Մեսսին վերադառնում է «Բոմբոներա»․ Տևեսի հրաժեշտը՝ աստղերի մասնակցությամբ Հաքերները ներթափանցել են ԱՄՆ ռազմաօդային համակարգ․ Reuters-ի բացահայտումը Փաշինյանը Միրզոյանին կամ Ռուբինյանին կնշանակի վարչապետ, ինքն էլ ԱԺ նախագահ կդառնա. Աղազարյան (տեսանյութ) Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգության և ռուսական ռազմшբազայի հարցերը. Պեսկով Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանում 

Բա «հույ-բույ» էիք անում, է՞ս էր

Վերլուծական

Հավանաբար, շատերդ նկատած կլինեք՝ այն օրվանից, երբ չեղարկվեցին Իրանի դեմ նախկինում սահմանված միջազգային տնտեսական պատժամիջոցները, Հայաստանում մի այլ կարգի աժիոտաժ սկսեց տիրել: Մասնավորաբար՝ ԶԼՄ-ներով գրեթե ամեն օր ելույթ էին ունենում և դեռևս շարունակում են ելույթ ունենալ զանազան արևելագետներ, քաղաքագետներ, տնտեսագետներ, որոնց խոսքում մի միտք է կարմիր թելի պես անցնում. Հայաստանը կարող է անփոխարինելի դեր ստանձնել Իրանի և մնացյալ աշխարհի միջև օրեցօր զարգացող տնտեսական կապերի համատեքստում՝ վերածվելով տարանցիկ գոտու: Համաձայնե՛ք, որ այսպիսի հեռանկարը բավական գրավիչ կարող է լինել մեզ համար, մանավանդ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մենք ԵՏՄ անդամ երկիր ենք ու, թերևս, ամենահարմար տարանցիկ ուղին, որով կարող է անցնել Իրանի և Ռուսաստանի միջև իրականացվելիք առևտրի հիմնական մայրուղին: Բայց ստիպված ենք եղել բազմիցս համոզվել, որ մի բան են վարդագույն երազազանքները և բոլորովին այլ բան՝ դառն իրականությունը: Իսկ իրականությունը, ինչպես արդեն իսկ կռահեցիք, ամենևին էլ ի օգուտ մեզ չէ. պարզվում է, օրինակ, որ օրերս լոլիկի որոշակի խմբաքանակ արդեն իսկ Իրանից հասել է Ռուսաստան: Մոտ 20 տոննա լոլիկ Իրանի հարավից ավտոմեքենայով տեղափխվել է Դաղստան՝ որպես իր համար տարանցիկ ուղի ունենալով թշնամական Ադրբեջանի տարածքը: Ահա և ձեզ ողջ ճշմարտությունը: Դե ի՞նչ, ցնցվա՞ծ եք, մենք նույնպես: Ա՛յ հենց այսպես էլ վերածվում ենք աշխարհի համար կարևորագույն տարանցիկ նշանակություն ունեցող երկրի: Հետո էլ ասում եք՝ հույս չկա, որ մի օր մեր երկրում ամեն բան լավ է լինելու…Իսկ սա ի՞նչ է, հույս չէ՞…


Սարկազմը՝ սարկազմ, բայց ստիպված ենք ամրագրել այն փաստը, որ մեզ այդպես էլ չի հաջողվում աշխարհին համոզել, որ իրական այլընտրանք կարող ենք հանդիսանալ Ադրբեջանին: Չենք կարողանում ու վերջ: Եվ հարցը բոլորովին նրանում չէ, որ մեր դիվանագետներն այնքան ապաշնորհ են, որ չեն կարողանում պարզ պարսկերենով մարդկանց հասկացնել, որ թուրքն իրենց համար ապագա չէ, այլ այն բանում, որ մենք գուցե պարզապես պիտանի ենթակառուցվածքներ չունենք՝ շուկայում շահավետ առաջարկով հանդես գալու համար: Առանց ճանապարհների, եթե նույնիսկ մենք Եվրամիության անդամ էլ լինեինք, էլի անտեսված էինք մնալու, համոզված եմ. դա աքսիոմա է: Իսկ ի՞նչ եղավ «Հյուսիս-Հարավ» կոչվող մայրուղին, քանի՞ տարի կլինի, որ փորձում ենք իբր կառուցել. ԵՏՄ անդամ լինելն այստեղ ի՞նչ անի, օրինակ, կարո՞ղ եք ասել: Մենք նույնիսկ չենք կարողանում մի կարգին ապրանք արտահանել ՌԴ, ուր մնաց թե վերածվենք կարևորագույն հանգուցային գոտու, շատ չեղա՞վ: Իրանական լոլիկի ֆոնին չափազանց ուշագրավ է հայկականի հետ տեղի ունեցած պատմությունը, երբ բոլորովին վերջերս ռուսները կարանտին էին հայտարարել ու արգելել մեր լոլիկի ներմուծումն իրենց երկիր: Իսկ ինչո՞ւ չարգելեն, երբ ճանապարհին է իրանական թարմ ու արևահամ պտուղ-բանջարեղենը:


Հարկավոր է տագնապ հնչեցնել և սթափ գնահատել ստեղծված իրավիճակն ու ջանք չխնայել՝ Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու համար, որը կարող է իսկական փրկողակ դառնալ մեր՝ երկարամյա շրջափակումից հյուծված երկրի համար:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդովԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունԻտալիան և Գերմանիան Ուկրաինայից պահանջել են չգրոհել ռուսական նավերը եվրոպական ծովերում Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ) ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրաԹայվանը՝ ընտրությունների շեմին․ կղզու շուրջ չինական 30 ռազմական օդանավԱրարատի մարզում բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը. կան տուժածներԱՄՆ-ում Գոհաբանության օրը հեղեղումների հետևանքով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, շուրջ 1 մլն տուն հոսանքազրկվել էԵվրոպան ուզում է պակաս կախված լինել ԱՄՆ-ից․ քննարկվում է ռազմական նոր ծրագիրՀութիները նախազգուշացրել են Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի դեմ նոր հարձակումների ֆոնինՄեսսին վերադառնում է «Բոմբոներա»․ Տևեսի հրաժեշտը՝ աստղերի մասնակցությամբԻրանը հայտարարել է, որ հատուկ նշանակության ուժերը հետ են վերցրել ԱՄՆ-ի գրաված երկու լցանավՀաքերները ներթափանցել են ԱՄՆ ռազմաօդային համակարգ․ Reuters-ի բացահայտումըՓաշինյանը Միրզոյանին կամ Ռուբինյանին կնշանակի վարչապետ, ինքն էլ ԱԺ նախագահ կդառնա. Աղազարյան (տեսանյութ) Թրամփը ողջունել է Իրաքի վարչապետի ջանքերը երկրի ողջ տարածքում պետական ​​իշխանությունը հաստատելու ուղղությամբՊուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգության և ռուսական ռազմшբազայի հարցերը. Պեսկով Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանումԱրիանա Գրանդեն դադար է վերցնում․ ի՞նչ է լինելու կարիերայի հետԷրդողանը հաստատել է Մեքքայի համաձայնագիրը Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջևԹրամփը խոսում է հաղթանակից, Իրանը՝ պայմաններից․ Հորմուզի հանգույցը չի լուծվումՎրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆՊեսկովը Հայաստանում ՌԴ ռազմակայանն անվանել է տարածաշրջանի կայունության կարևոր տարրՀանոյում նախատեսում են կառուցել Թրամփի աշտարակըՆեթանյահուին փոխարինելու քայլ․ Էյզենկոտը նոր համաձայնություն ունիԱդրբեջանն ու Հայաստանը պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ ԼեբեդևՀնդկաստանում ռեկորդային մասշտաբի հարսանիքին մասնակցել է շուրջ 400 հազար մարդՀորմուզի նեղուցում պայթյունի հետևանքով լցանավ է վնասվելԴեպարդյեն կկանգնի դատարանի առաջ․ բռնաբարության գործով բողոքը մերժվել էՊատմություն չունեցող պետություն. եվրապատգամավորը Թուրքիային մեղադրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու մեջ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը երկօրյա այցով ժամանել է ՈւկրաինաԴավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս ՄարագոսինՈւկրաինայի հարցով Թրամփի և Եվրոպայի միջև խորացող անդունդ է առաջացել. Politico Իրանն ԱՄՆ-ին գերազանցում է հարձակողական և պաշտպանական սպառազինությունների առումով․ ԻՀՊԿԳևորգ Պապոյանը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տարեկան ընդհանուր ժողովին ներկայացրել է ՀՀ տնտեսական առաջնահերթություններըԹուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման համաձայնագիրը մինչև 2032 թվականը Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՓարավոնների բլրի տակ 5000-ամյա գաղտնիք է բացահայտվելԻսլանդիայի թիմի նախկին դարպասապահը մահացել է 37 տարեկանում Թուրքիա–Իրան գործարք, Իսրայելում՝ իշխանության կռիվ. «Հրազդան» մարզադաշտը կբռնագանձվի (տեսանյութ) Դմիտրիև․ Թրամփի ողջ թիմը տրամադրված է խաղաղությանԹրամփն իր նախաձեռնությամբ փոխել է Ռյուտեի հետ համաձայնեցված հայտարարությունըՄակրոնը Լը Պենին կոչ է արել ավելի համեստ լինելՌԴ-ն նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին․ ՊՆՇինանյութի խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհը մարվել է Caribbean Princess զբոսանավում 268 մարդ վարակվել է նորովիրուսովՀաստատվել են ՀՖՖ նախագահի թեկնածուները` Գևորգ Ղազարյան և Դենիս Ջորկաեֆ Ֆրանսիացի միլիոնատերերը կոչ են արել բարձրացնել հարուստների հարկերըԵվրոպայի գլխավոր բանկում փոփոխություն․ դե Կոսը՝ Լագարդի փոխարենZara-ն ու H&M-ը փոխում են պատվերների ուղղությունը․ 254 միլիոն դոլարի տեղաշարժԱլեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը
Ամենադիտված