Իրանի նախագահի կողմնակիցները պարտվում են ընտրություններում
Իրան
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մրցակիցներն ամրապնդեցին իրենց դիրքերը երկրում` խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլի արդյունքներով։ Նախնական տվյալներով` ապագա մեջլիսում պահպանողական քաղաքական գործիչները կստանան զգալի առավելություն` նախագահի կողմնակիցների նկատմամբ։ Ընտրությունների վերջնական տվյալները կհրապարակվեն ավելի ուշ։
Մահմուդ Ահմեդինեժադն ավելի վաղ վայելում էր կոշտ դիրքորոշում ունեցող գործիչների աջակցությունը, սակայն իրավիճակը փոխվել է, երբ նա փորձել է ցույց տալ իր անկախությունն Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլա Համենեից։ Անցած մի քանի տարիների ընթացքում Ահմադինեժադի մի շարք կողմնակիցներ զրկվել են իշխանական համակարգում իրենց զբաղեցրած բարձր պաշտոններից, ինչի հետևանքով նրա դիրքերը բավականին թուլացել են։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ