Ամերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբան ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի Բաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբ Չինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքում Սաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններում Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ են Նոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները Երկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ Քիշնևում ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակում 

Ընտրակաշառքներ չեն բաժանել, աշակերտներին ստիպողաբար ՀՀԿ-ի հանրահավաքին չեն տարել. Ոստիկանություն

Իրավունք

ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնում ստուգվել են «Ժամանակ» օրաթերթում հրապարակված «Կարբիում ընտրակաշառք են բաժանել» վերնագրով հոդվածում մատնանշված հանգամանքները:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի դատախազությունը հանձնարարել էր ստուգել 2012թ. մայիսի 4-ին «Ժամանակ» օրաթերթում լույս տեսած «Կարբիում ընտրակաշառք են բաժանել» վերնագրով հոդվածում մատնանշված հանգամանքները: «Ժամանակ» օրաթերթի սեփական աղբյուրների տեղեկացմամբ 03.05.2012թ. Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրատարածքի Կարբի գյուղում ընտրակաշառք են բաժանել ՀՀԿ-ի համար, դպրոցի աշակերտներին ստիպողաբար տարել են ՀՀԿ-ի հանրահավաքին, իսկ 03.05.2012թ. տեղի ունեցած ԲՀԿ հանրահավաքի մեկնարկից առաջ դպրոցի տնօրինությունը փակել է դպրոցի դռները, որպեսզի ոչ ոք չմասնակցի ԲՀԿ-ի հանրահավաքին:

Ըստ լրատվամիջոցի՝ հավաստի տեղեկությունների համաձայն՝ գյուղացիները ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմնակիցներն են, ուստի դպրոցի տնօրենը եւ համայնքի ղեկավարը երեկ սկսել են 10 հազարական դրամ բաժանել դպրոցում: Ընտրակաշառք չեն ստացել գյուղի գրանցում չունեցող ուսուցիչները, ովքեր դժգոհություն են հայտնել իրենց եւս գումար չտրամադրելու վերաբերյալ:

Հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի արդյունքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում «Վահան Թեքեյանի» անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Արսեն Օհանյանը եւ նույն համայնքի ղեկավար Ֆրունզիկ Նազարեթյանը ուսուցիչներին ընտրակաշառքներ չեն բաժանել, դպրոցի տնօրինությունը աշակերտներին ստիպողաբար ՀՀԿ-ի հանրահավաքին չի տարել, իսկ ԲՀԿ-ի կազմակերպած հանրահավաքն Արագածոտնի մարզի Կարբի գյուղում տեղի է ունեցել ոչ թե 03.05.2012թ., այլ 2012թ. մայիսի 2-ին՝ ժամը 12:30-ին, որի ընթացքում դպրոցի դռները չեն փակել եւ չեն խոչընդոտել ընտրողների կամքի ազատ իրականացմանը, դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները հանրահավաքին չեն մասնակցել, քանի որ նույն ժամանակահատվածում մասնակցել են իրենց դասերին:

Վերոգրյալը հիմնավորվել է Արագածոտնի մարզի Կարբիի համայնքապետարանի ղեկավար Ֆրունզիկ Նազարեթյանի, գլխավոր հաշվապահ Գրիգոր Գրիգորյանի, հարկահավաք Հրաչյա Արշակյանի, Կարբիի «Վահան Թեքեյանի» անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Արսեն Օհանյանի, փոխտնօրեն Լուսիկ Հովհաննիսյանի, պահակ Ժորա Կարապետյանի, ինչպես նաեւ թվով 4 ուսուցիչների եւ թվով 16 աշակերտների նույնաբովանդակ բացատրություններով այն մասին, որ Արագածոտնի մարզի Կարբի համայնքի ղեկավարի եւ «Վահան Թեքեյանի» անվան միջնակարգ դպրոցի տնօրենի կողմից դպրոցի ուսուցիչներին ընտրակաշառքներ չեն բաժանվել, դպրոցի դռները չեն փակել եւ չեն խոչընդոտել ընտրողների կամքի ազատ իրականացմանը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հիշյալ հրապարակման մեջ մատնանշված հանգամանքները հիմնավորող որեւէ փաստ չի հայտնաբերվել:

Նկատի ունենալով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել եւ հիմնավորվել է, որ «Ժամանակ» օրաթերթի վերոհիշյալ հոդվածում մատնանշված հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում: Ուստի՝ որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համար
Ամենադիտված