Ադրբեջանի նախագահը կայցելի Իրան
Իրան
Ադրբեջանի նախագահն առաջիկայում կայցելի Իրան։ Այս մասին իրանական Fars լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը։
Վերջինս նշել է, որ նախատեսվում է Ալիևի մասնակցությունը Թեհրանում այս տարվա օգոստոսին կայանալիք՝ Չմիացած երկրների շարժման պետությունների ղեկավարների XVI գագաթաժողովին։ Նշենք, որ գագաթաժողովի անցկացումը նախատեսվում է օգոստոսի 26-ից 31-ը։ Ադրբեջանը 2011–ի մայիսից Շարժման լիիրավ անդամ է հանդիսանում։
Ներկայումս այդ կազմակերպության անդամ պետությունների թիվը հասնում է 120-ի։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ