Ակտիվիստին հարցաքննել են Հրապարակում տեղի ունեցած պայթյունի ականատեսի կարգավիճակով
Իրավունք
Այսօր առավոտյան «Ազատ ուսանողների ֆորում» նախաձեռնության անդամ, Մաշտոցի պուրակի ակտիվիստ Միքայել Նազարյանը Բրյուսովի անվան համալսարանից բերման է ենթարկվել հատուկ քննչական ծառայություն։ Այդ մասին Լուրեր.com-ին հայտնեց Մաշտոցի պուրակի ակտիվիստներից մեկը։
Իրավապահները ակտիվիստին բերման են ենթարկել առանց ծանուցագրի։
Այս պահի դրությամբ Նազարյանն արդեն ազատության մեջ է։ Ակտիվիստները մեզ հայտնեցին, որ նրան քննչական ծառայություն են բերման ենթարկել վկայի կարգավիճակով՝ կապված մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի հանրահավաքի ժամանակ տեղի ուեցած միջադեպի հետ։
Հիշեցնենք, որ հրապարակում կայացած միջոցառման ժամանակ պայթել էին փուչիկներ, ինչի հետևանքով հարյուրից ավել քաղաքացի տարբեր աստիճանի վնասվածքներով հայտնվել էր հիվանդանոցում։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում