«Միլանո» խանութի գործով երեք հայց է ներկայացվել Եվրադատարան
Իրավունք
Վճռաբեկ դատարանում գործը քննելուց ու արդյունքի չհասնելուց հետո, Ղուկասյանի փաստաբանները «Միլանո» խանութի գործով երեք հայց են ներկայացրել Եվրադատարան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Միլանո» խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանի փաստաբան Հայկ Ղալումյանը:
Նշենք, որ «Պետական կամ հանրային կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ սեփականության օտարումից հետո երկու տարվա ընթացքում նոր սեփականատերը չի սկսում նոր ծրագրի իրագործումը, հանուն որի այն օտարվել է, ապա նա կորցնում է իր իրավունքները, և սեփականությունը վերադարձվում է սկզբնական տիրոջը։
Հիշեցնենք, որ 2009-ին խանութի շենքը օտարվեց «Օլիմպ» ՍՊԸ սեփականատեր, ձեռներեց Հովհաննես Ղուկասյանից, որը շենքը ձեռք էր բերել 1995 թվականին: Օտարումը կատարվեց պետական կարիքների համար, սակայն պետությունն օտարված սեփականության դիմաց վճարեց ընդամենը շենքի մեկ հարկի համար, այնինչ շեքնը եռահարկ է:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում