«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս 

Պահանջվում է ընդդիմադիր ու ժողովրդական առաջնորդ

Վերլուծական

Վերջին օրերին ոչ միայն տեղական, այլև համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնված երևանյան աշխարհացունց իրադարձությունները շարունակում են ալեկոծել մարդկանց մտքերն, ու, ինչպես ասում են, դաշտում վերլուծությունների պակաս առանձնապես չի զգացվում: Որ կողմից էլ, սակայն, դիտարկելու լինես սույն խնդիրը, հասկանում ես՝ տեղի ունեցածն ուղղակիորեն պատճառահետևանքային կապի մեջ է այն իրականության հետ, որում մեր երկիրը շարունակում է ապրել երկար տարիներ ի վեր:

Տեղի ունեցողն, անկասկած, կամա թե ակամա ջրի երես դուրս բերեց իրողություններ, որոնց մասին միգուցե հասարակությունն ու հասարակական-քաղաքական շրջանակներն այդքան էլ հակված չէին մտածելու, խորքային վերծուծության ենթարկելու: Առաջին բանը, որ հասկանալի դարձավ զինված խմբի գործողություններին հաջորդող ժամերին, թերևս, այն էր, որ ոչ ոք պատրաստ չէր այս ամենին, ինչը, անկասկած, չի կարող մտահոգիչ չլինել: Դեպքերը ծավալվեցին մի ժամանակաշրջանում, երբ երկրում ստեղծված քաղաքական գաղջ մթնոլորտը հասել էր իր գագաթնակետին. չնայած ասպարեզում գոյություն ունեցող կուսակցությունների առատությանը, չնայած թվացյալ քաղաքական աշխուժությանը, չնայած հատկապես վերջին շրջանում իրենց իբր ակտիվորեն դրսևորող դեմքերի առկայությանը՝ բոլորի համար մի քանի ժամում պարզ դարձավ, որ երկրում չկա մեկը, չկա որևէ թափ ու կշիռ ունեցող քաղաքական գործիչ կամ, ինչու ոչ, կուսակցություն, որ կկարողանար ասենք սեփական հեղինակության հաշվին ադեկվատ պատասխան գտնել այն իրավիճակին, որ ստեղծվել է երկրում վերջին օրերին:

Չափազանց հետաքրքրական է, մասնավորապես, ՀՀԿ-ի պահվածքը,մի կուսակցության, որի հանրահայտ դեմքերը սիրում են շարունակ կրկնել այն թեզը, թե ՀՀԿ-ն երկրի միակ պատասխանատվություն կրելու ունակ կուսակցությունն է, որ երբեք ու որևիցե պարագայում չի խուսափում պատասխանատվությունից. իրականությունը ճիշտ հակառակն է փաստում: Այս ամենն, ինչ խոսք, կարող է փաստել և այն թեզը, որ հանրապետականների լռությունն ամենևին էլ պատահական չէ, ու լռություն պահպանելու մասին նրանց հրահանգվել է վերևից: Քաղաքական ուժերի ու դրանք ներկայացնող դեմքերի կողմից լռություն պահպանելն, անշուշտ, կարող է կապված լինել նաև այն մտավախության հետ, որ կարող են և լսված չլինել համապատասխանների կողմից ու այդպիսով ակամա հայտնվեն զուր տեղն օդ տատանողների կարգավիճակում, ինչը կարող է վճռորոշ լինել ոմանց քաղաքական կարիերայի համար:

Իսկ ո՞րն է բարձրագույն ղեկավարության մեղքն այս ամենում: Նրանց մեղավորությունն, անկասկած, այն բանում է, որ այս տարիների ընթացքում փաստացի ոչինչ չեն արել՝ երկրում առողջ քաղաքական դաշտ կայացնելու համար. դեռևս Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրերից պարզ դարձավ՝ Հայաստանի ներքաղաքական դաշտը ենթարկվելու է այնպիսի տրանսֆորմացիայի, որ ընդամենը կարճ ժամանակ անց հնարավոր չի լինելու, ինչպես ասում են, զանազանել թացը չորից:

Այլ կերպ ասած՝ Սարգսյանը երկրում կարողացավ ստեղծել մի միջավայր, ուր քաղաքական բոլոր ուժերը մարգինալիզացվեցին՝ կորցնելով թե՛ ունեցած հեղինակությունը, թե՛ ժողովրդի գործուն ու լայն աջակցությունը՝ վերածվելով ձևական երևույթների:

Անվիճելի է՝ ժամանակակից աշխարհում կայուն, անշեղ զարգացում ունեցող պետություն կառուցելու համար ժողովրդավարական ինստիտուտների խրախուսումն ու պետական ամենաբարձր մակարդակով դրանց հովանավորչությունը վերածվել են ժամանակի հրամայականի, առանց որոնց անիրականանալի են մնալու բոլորիս երազանքները՝ կառուցելու այն Հայաստանը, որի մասին մեր հայրերն ու պապերն են երազել:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Ամենադիտված