Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը 

Մի գնացեք, այնտեղ արդեն վերածվում է սպանդանոցի (տեսանյութեր)

Վերլուծական

Այս մասին շատ մարդիկ, ովքեր Հայաստանից մշտական բնակության նպատակով այժմ էլ գնում են Ամերիկա և Եվրոպա, ցավոք, տեղեկացված կամ բավականաչափ տեղեկացված չեն, նրանք չեն էլ պատկերացնում, թե Ամերիկայում և, հատկապես, Եվրոպայում առաջիկայում ինչեր են սպասվում:


Այո, երբ աչքերիդ առջև ինչ-որ մի պատանի, «Ալլահ Աքբար» բացականչելով, մեկը մյուսի հետևից կացնահարում ու դանակահարում է շուրջ երկու տասնյակ մարդու (դեպքն եղել է Գերմանիայում, Վյուրցբուրգ մեկնող մերձքաղաքային գնացքում), հետո ինքն էլ գնդակահարվում իրավապահների կողմից, տեսածդ արդեն հիշեցնում է սպանդանոց: Սա «Իսլամական պետության» ստանձնած պատասխանատվությամբ 2 օր առաջ Եվրոպայի զարգացած պետություններից մեկում իրականացված ահաբեկչությունն է, երբ եվրոպական հասարակությունը դեռ չէր հաղթահարել դրանից ընդամենը 5 օր առաջ Ֆրանսիայում իրականացված ահաբեկչության սարսափը: Մարդկանց հոծ բազմության մեջ մեծ արագությամբ ընթացող հսկայական բեռնատարի մխրճվելու և ահաբեկչի կրակոցների հետևանքով զոհվել է մոտ 100 հոգի, ավելի քան 120-ը վիրավորել:


ԱՄՆ-ի և Եվրոպա մշտական բնակության մեկնող մեր հայրենակիցների մի մասին ձգում է այնտեղի բարեկեցիկ կյանքը, մյուս մասին այն, որ եվրոպական երկրներում և Միացյալ Նահանգներում ստորին և միջին մակարդակներում կոռուպցիա չկա կամ գրեթե չկա: Ներքին կյանքում, կենցաղային մակարդակում օրենքի իշխանության, արդարության առկայության առումներով այդ երկրները Հայաստանից այնքան առաջ են, որ նույնիսկ համեմատություն կատարելն անհնար է:


Սակայն, այս բոլորով հանդերձ, Արևմուտքի բարեկեցիկ պետությունները վերջին տարիներին Հայաստանի համեմատ հսկայական նահանջ ունեն ահաբեկիչներից հասարակության վտանգվածության, նրանց գնալով ավելի մեծ ծավալ ու թափ ստացող հարձակումներից մեծաթիվ զոհերի ու վիրավորների, հասարակության ու պետության կրած հոգեբանական ու նյութական ահռելի վնասների առումով: Այն, որ այս ամենը մեր երկրում, փառք Աստծո, չկա, Հայաստանի մեծ առավելությունն է, որը, անշուշտ, սխալ կլինի բացատրել միայն ՀՀ ազգային անվտանգության ծառայության և, ընդհանրապես, իրավապահ համակարգի աշխատանքով ու զգոնությամբ: Դրանց դերակատարությունը թերևս ամենավերջին տեղում է: Ահաբեկչությունների հետևանքով նորանոր զոհեր տվող Արևմուտքի երկրներն էլ ունեն անվտանգության ծառայություններ, ոստիկանություն' մեր համապատասխան մարմիններից ավելի մեծ հնարավորություններով, բայց նրանց աշխատանքը բավարար չի լինում հասարակությանն ահաբեկիչներից պաշտպանելու համար:


Ի տարբերություն ԱՄՆ-ի և եվրոպական այն երկրների, որտեղ ահաբեկչությունները հաջորդում են միմյանց, Հայաստանը մոնոէթնիկ երկիր է: Այստեղ բնակչության կազմում չկա այն մահմեդական տարրը, որի բազմաթիվ անդամներ Արևմուտքում ահաբեկչական կազմավորումների հենքն են հանդիսանում, աջակիցները, օժանդակողները, շատ դեպքերում հենց ուղղակի' անդամները: Հասկանալի է, որ առանց այդ հենքի, տեղում իր բջիջներն ունենալու, երկրի ներսում հրազեն ու պայթուցիկ ձեռք բերելու, ահաբեկչական կազմակերպությունների համար դժվար է Հայաստանում ահաբեկչություն իրականացնել, դրսից հրազեն ու պայթուցիկ երկիր մտցնելը նույնպես դժվար է, քանի որ Հայաստանի բոլոր մաքսակետերում, հսկիչ անցակետերում գոյություն ունեն էլեկտրոնային հսկողության ժամանակակից համակարգեր: Եվ ամենակարևորը' մեր բախտն ուղղակի բերել է, որ «Իսլամական պետության» և ահաբեկչական այլ կազմակերպությունների ներկայիս թիրախների թվում Հայաստանը չկա:


Վերը շարադրվածը հաշվի առնելով, հասկանալի է դառնում, որ այսօր իր բոլոր թերություններով, բացերով, մինուսներով, սխալներով, ավելին ասեմ' երկրի ներսում առկա այլանդակություններով հանդերձ, նախընտրելին Հայաստանի Հանրապետությունում ապրելն է (էլ չեմ ասում, որ դա մեր նախնիների ու մեր սերունդների, մեր հայրենիքի առջև մեր պարտքն է), եթե, իհարկե, առաջնայինը համարվում է սեփական և մերձավորի կյանքի նկատմամբ սպառնալիքի անհամեմատ ավելի փոքր լինելը, քան այն կա ԱՄՆ-ում և եվրոպական այն երկրներում, որտեղ առավելապես ձգտում և ապրելու համար գնում են մեր հայրենակիցները: Գնում են' երևի չիմանալով էլ, որ Ֆրանսիայում ոչ միայն արտակարգ դրություն է, այլև մեկ-երկու օր առաջ այնտեղ հարկադրված են եղել արտակարգ դրություն ռեժիմը երկարաձգել կես տարով: Գրեթե կասկած չունեմ, որ հետո էլի են ստիպված լինելու արտակարգ դրություն հայտարարել կամ գոյություն ունեցողը երկարաձգել, սակայն դրանով արդյունքի չեն հասնելու, ինչպես չեն հասել նախկինում: Հուլիսի 14-ին, երբ տեղի ունեցավ Նիսի ահաբեկչությունը, Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմ էր գործում, որը երկրում մտցվել էր 2015թ. նոյեմբերի 13-ին Փարիզում և նրա արվարձանում իրականացված խոշոր ահաբեկչություններից հետո:

Արթուր Հովհաննիսյան




Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Fars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով
Ամենադիտված