Հյուրընկալվելով՝ գողացել է տանտիրոջ բջջային հեռախոսը
Իրավունք
Մայիսի 12-ին` ժամը 09.15-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Բաղրամյան գյուղից բերման են ենթարկել 49-ամյա, նախկինում դատված Վանիկ Ն.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա ապրիլին, հյուրընկալվելով 47-ամյա Գեւորգ Ա.-ի տանը, գողացել է վերջինիս բջջային հեռախոսը: Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում