Լոնդոնը ծանուցել է Պուտինի և Մեյի առաջիկա հանդիպման մասին
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ակնկալում Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում կունենա «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում, որը սեպտեմբերի 4-5-ին տեղի կունենա Չինաստանի Հանչժոու քաղաքում:
«Նրանք (Վլադիմիր Պուտինը և Թերեզա Մեյը) հանդիպում են ակնկալում G20-ի՝ եկող ամսին Չինաստանում կայանալիք գագաթնաժողովի շրջանակում»,- հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայությունը:
Մեյի դիվանատան տեղեկատվության համաձայն՝ երկու երկրի ղեկավարների հեռախոսազրույցի ընթացքում վարչապետը նշել է Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարևորությունը և հույս հայտնել, որ, չնայած առանձին հարցերի շուրջ առկա տարաձայնություններին, նրանք կարող են ազնվորեն փոխգործակցել իրենց համար առավել կարևոր խնդիրների շուրջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում