Լավրովը և Շտայնմայերը քննարկել են միջսիրիական բանակցությունների վերսկսումը
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Գերմանիայի նրա պաշտոնակից Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը քննարկել են Սիրիայի իրադրությունը, հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է միջսիրիական երկխոսության վերսկսման անհրաժեշտությունը: Այդ մասին հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունում:
«Նախարարները կարծիքներ են փոխանակել Սիրիայում իրադրության զարգացման, այդ երկրում հակամարտության խաղաղ կարգավորմանը միջազգային աջակցության խնդիրների շուրջ՝ շեշտը դնելով Ժնևի գործընթացի շրջանակում կառավարության և ընդդիմության ինկլյուզիվ երկխոսության վերսկսման, ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, հումանիտար խնդիրների լուծման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նաև քննարկվել են «ռուս-գերմանական օրակարգի առանձին ասպեկտներ», ներառյալ առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում