ԱՄՆ-ի Delta ավիաընկերությունը շուրջ 775 չվերթ է չեղարկել համակարգչային խափանման պատճառով
Աշխարհ
Միացյալ Նահանգների Delta ավիաընկերությունն օգոստոսի 9-ին շուրջ 775 ներքին եւ միջազգային չվերթեր է չեղարկել համակարգչային սարքավորանքի աշխատանքի խափանման պատճառով: Այս մասին հաղորդվում է ավիաընկերության պաշտոնական կայքում: Փոխադրողը նշում է, որ մեկնաթռիչքների գրաֆիկն աստիճանաբար նորմալանում է, եւ «օգոստոսի 10-ի կանխատեսումը բարենպաստ է»: Առավոտյան սպասվում է ընդամենը շուրջ 90 չվերթերի չեղարկում:
«Մենք լարված աշխատում ենք, որպեսզի չորեքշաբթի կեսօրին թռիչքների նորմալ գրաֆիկ ապահովենք»,- մեջբերում է մամուլի ծառայությունն ավիաընկերության բարձրաստիճան կառավարիչներից մեկի խոսքը:
Օգոստոսի 8-ին փոխադրողի համակարգչային համակարգում տեղի է ունեցել խափանում, որի պատճառը եղել է ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում (Ջորջիայի նահանգ) էլեկտրաէներգիայի անջատումը: Այդ օրն ավիաընկերությունը չեղարկել էր ավելի քան 870 չվերթ եւ ուշացրել ավելի քան հազարը:
Delta-ն արդեն հայտնել է, որ տուժած ուղեւորներից յուրաքանչյուրին կտա 200 դոլար գումարի վաուչեր: Ինչպես նշվում է ավիաընկերության պաշտոնական կայքում, այս միջոցը կվերաբերի նրանց, ում չվերթերն ուշացել են ավելի քան երեք ժամ կամ չեղարկվել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում