Նավթաշուկայում Իրանի բաժինը հասել է պատժամիջոցներին նախորդած մակարդակին
Աշխարհ
Ներկայում Իրանից նավթի արտահանումը կազմում է օրական 2,5 մլն բարել, ինչը նշանակում է, որ նավթաշուկայում երկրի բաժինը վերադարձել է պատժամիջոցներին նախորդած մակարդակին: Այդ մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհադ Ջահանգիրին:
«Նավթի արտահանումն ավելացել է օրական մինչեւ 2,5 մլն բարել: Իրանցիները կարողացան ավելացնել նավթի արդյունահանումը երկրում, որի աճը դադարել էր պատժամիջոցների գործողության ընթացքում, եւ դրանով իսկ վերականգնել շուկայի նախկին բաժնեմասը»,-նրա հայտարարությունը մեջբերել Է NIOC գործակալությունը:
Իրանը միջազգային պատժամիջոցների մեծ մասից ազատվել է այս տարվա հունվարին: Ներկայում երկիրն օրական արդյունահանում է մոտավորապես 3,8 մլն բարել նավթ: Ավելի վաղ Իրանի իշխանությունները քանիցս հայտարարել են նավթի արդյունահանումը պատժամիջոցներին նախորդած մակարդակին հասցնելու մտադրության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում