Շոտլանդիան պատրաստվում էր Եվրամիության և Մեծ Բրիտանիայի մաս մնալ
Աշխարհ
Շոտլանդիան պետք է մնա Եվրամիության կազմում՝ ընդ որում նաև մնալով Մեծ Բրիտանիայի մասը: Այս կարծիքը հայտնել է Շոտլանդիայի կառավարության առաջին նախարար Նիկոլա Ստերջենը՝ ելույթ ունենալով գերմանական ARD հեռուստաալիքի եթերում:
«Քանի որ մենք հայտնվել ենք աննախադեպ հանգամանքներում, մենք պետք է պատրաստ լինենք մտածելու աննախադեպ որոշումների մասին»,-նշել է նա:
Դրա հետ մեկտեղ Ստերջենը չի բացառել, որ ԵՄ-ի կազմում Շոտլանդիան պահպանելու համար ծայրահեղ միջոց կարող է դառնալ անկախության շուրջ երկրորդ հանրաքվեի անցկացումը:
ԵՄ-ի կազմից դուրս գալու շուրջ բրիտանական հանրաքվեի ժամանակ Շոտլանդիայի բնակիչների մեծամասնությունը քվեարկել է այն բանի օգտին, որ Մեծ Բրիտանիան մնա Եվրամիության կազմում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում