Պուտին-Էրդողան հանդիպումը նպաստում է Սիրիայի հակամարտության կարգավորմանը. Եվրահանձնաժողով
Աշխարհ
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որը տեղի ունեցավ օգոստոսի 9-ին, նպաստում է Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորմանը: Այդ մասին օգոստոսի 10-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեևան:
«Դա երկկողմ հանդիպում էր, բայց, եվրոպական տեսանկյունից, ես կընդգծեի, որ դա կարող էր կարևոր լինել, որ դա կարող էր նպաստել տարածաշրջանի կայունությանը, ինչպես նաև Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում