Յուրաքանչյուր հինգերորդ հանրապետական ընտրողը դեմ Է Թրամփին. Ipsos, Reuters
Աշխարհ
Յուրաքանչյուր հինգերորդ հանրապետական ընտրողը դեմ է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար ընտրարշավում Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրեմփի հետագա մասնակցությանը: Այդ մասին վկայում է հարցումը, որն Ipsos ընկերությունն անցկացրել Է Reuters գործակալության հետ համատեղ:
Հարցման տվյալների համաձայն՝ մասնակիցների շուրջ 19 տոկոսը կարծում է, որ Թրամփը պետք է դուրս գա նախագահական մրցավազքից, դրա հետ մեկտեղ 70 տոկոսը պաշտպանում է բիզնեսմենի թեկնածությունը:
Հարցումն անցկացվել է օգոստոսի 5-ից մինչեւ 8-ը, դրան մասնակցել են 396 հանրապետական ընտրողներ:
Եվս մեկ հարցման արդյունքները ցույց են տվել, որ գրանցված բոլոր ընտրողների գրեթե կեսը (44 տոկոսը) հանդես է գալիս այն բանի օգտին, որ Թրամփը հանի իր թեկնածությունը, ինչը 9 տոկոսով գերազանցում է միլիարդատերոջ կողմնակիցների թիվը, նշում է գործակալությունը:
Վերջին ժամանակներս գործարարի ժողովրդականությունը Հանրապետական կուսակցության ներսում շարունակում է նվազել: Դա տեղի է ունենում Թրամփի հայտարարություններով պայմանավորված բազմաթիվ սկանդալների եւ պաշտոնական կուսակցական թեկնածուի օգտին չքվեարկելու առանձին հանրապետականների կոչերի ֆոնին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում