Կանադական ոստիկանությունը գնդակահարել է ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվողին
Աշխարհ
Կանադայի Օնտարիոյի նահանգում իրականացված հատուկ գործողության ընթացքում ոստիկանների կողմից սպանվել է ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվող մի երիտասարդ, տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները:
Հնարավոր ահաբեկչական սպառնալիքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց հետո ոստիկանությունը շրջապատել է կասկածյալի տունը: Գործողությանը նաեւ մասնակցել են սակրավորներ, դիպուկահարներ եւ կինոլոգներ՝ շներով:
Կանադական հեռուստաալիքների տվյալներով՝ սպանվածը 23-ամյա Ահարոն Դրայվերը, համակրում էր «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը:
Ինչպես նշում է BBC-ն, անցյալ տարի ոստիկանությունն արդեն ձերբակալել էր Դրայվերին ջիհադականներին բացահայտ աջակցություն ցուցաբերելու համար:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում