Թրամփը վերստին հայտարարել է, որ Օբաման «Իսլամական պետության» ստեղծողն է
Աշխարհ
Միլիարդատեր Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային համարել է «Իսլամական պետություն» խմբավորման ստեղծողը: Ինչպես տեղեկացնում է Chicago Tribune-ն, Հանրապետական կուսակցությունից Միացյալ Նահանգների ղեկավարի պաշտոնի թեկնածուն այս հայտարարությունն արել է Ֆլորիդայի նա հանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում իր կողմնակիցների առջեւ ունեցած ելութի ընթացքում:
«Նա ԻՊ-ի հիմնադիրն է, նա դրա ստեղծողն է, համաձա՞յն եք: Նա դրա ստեղծողն է»,- հայտարարել է Թրամփը: Նրա խոսքով՝ ԻՊ-ն «մեծարում է Օբամային»:
Հրատարակությունը նշում Է, որ Սպիտակ տանը չեն մեկնաբանել այդ հայտարարությունը:
Թրամփն արդեն առաջին անգամը չէ, որ նման հայտարարություն է անում: Այսպես, հունվարին նա Օբամային եւ նախագահի պաշտոնի համար պայքարում իր մրցակցուհուն՝ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին մեղադրել էր ԻՊ-ի ստեղծման մեջ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում