Էրդողանը մեկնում է Բելառուս
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Բելառուս: Էրդողանի Մինսկ այցի նախապատրաստման հետ կապված հարցեր են քննարկել Բելառուսի նախագահի օգնական Վսևոլոդ Յանչևսկին եւ Թուրքիայի նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Ջեմիլ Էրթեմը:
Ինչպես հաղորդում է «ԲԵԼՏԱ» լրատվական գործակալությունը, կողմերը քննարկել են բելառուսա-թուրքական խոշոր ներդրումային նախագծերի իրականացման հեռանկարները, այդ թվում' նախագծեր, որոնք կարող են իրագործվել երկու երկրի նախագահների հովանավորությամբ:
Այցը նպատակ է հետապնդում իրագործել Բելառուսի եւ Թուրքիայի նախագահների ապրիլի 3-ին Ստամբուլում ունեցած հանդիպման արդյունքներով պայմանավորվածությունները: Այցի իրականացման ժամկետը կհաղորդվի ավելի ուշ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում