Քրդական հարցում Թուրքիայի և ՌԴ-ի դիրքորոշումները տարբերվում են. դեսպան
Աշխարհ
Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը հայտարարել է, որ քրդական հարցում Ռուսաստանի և Թուրքիայի տարաձայնությունները պահպանվում են:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, նրա խոսքով' այդ թեման քննարկվել է Սանկտ Պետերբուրգում օգոստոսի 9-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ:
«Մենք այդ մասին խոսել ենք օգոստոսի 9-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ և խոսելու ենք հետագայում ևս»,-ասել է դեսպանը «Ռոսիա սեգոդնյա» կենտրոնում կազմակերպված մամուլի ասուլիսում:
«Կարող ենք ասել, որ այդ հարցում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները տարբերվում են», -հավելել է թուրք դիվանագետը, և ընդգծել. «Բայց ես չեմ կարծում, որ քրդական հարցում մեր դիրքորոշումները պետք է ընկալել որպես ամբողջապես հակադիր»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում