«Իսլամական պետության» ծայրահեղականներն սկսել են նոր տեսակի մահապատիժ կիրառել
Աշխարհ
«Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչները Սիրիայում և Իրաքում սկսել են կիրառել նոր տեսակի մահատիժ իրենց այն զինակիցների համար, որոնք մեղադրվում են վախկոտության և դասալքման մեջ: Օգոստոսի 11-ին այս մասին հայտնել է The Daily Express -ը:
Կապկպված զինյալներին խցկում են ավտոմեքենաները, փակում դրանց լուսամուտներն ու դռները, իսկ այնուհետև ռետինե ճկափողով սալոնի ներս են թողնում արտանետվող գազերը:
Ինչպես նշել է հրատարակությունը, մահապատիժների մեթոդները, որոնք կիրառում Է ԻՊ-ն, վերջին ժամանակներս ավելի ու ավելի հնարամիտ ու դաժան են դառնում: Մայիսի վերջին հայտնի էր դարձել, որ ջոկատների հրամանատարներին, որոնք գլուխ չեն հանում իրենց պարտականություններից, ողջ-ողջ հոշոտման են տալիս շներին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում