Հերթական հումանիտար ավտոշարասյունը շուրջ 800 տոննա բեռներ է հասցրել Հալեպ
Աշխարհ
Հերթական հումանիտար ավտոշարասյունը շուրջ 800 տոննա բեռներ է հասցրել Հալեպ: Դրանք հիմնականում պարենային ապրանքներ են, խմելու ջուր, դպրոցական պիտույքներ, հիգիենայի միջոցներ եւ կենցաղային քիմիա: «Բոլոր ապրանքները կբաշխվեն պետական պահեստներին եւ խանութներին, որոնք կվերահսկեն գները»,- պատմել է Հալեպի սպառողների միության նախագահ Աբդել Համիդ Մուսալյամը: Ավտոշարասյուները եկել են Դամասկոսից եւ Հոմսից:
Օգոստոսի 11-ին հյուսիսային Հալեպում բացվել է երեքժամանոց հումանիտար պատուհան, որը կգործի ամեն օր՝ կախված իրադրությունից: Ժամը 10-ից մինչեւ 13-ը կառավարական բանակը պարտավորվում է լիովին դադարեցնել մարտական գործողությունները ցամաքում եւ օդում: Սիրիայի իշխանությունները բոլոր միջազգային հումանիտար կազմակերպություններին առաջարկել են պարեն տեղ հասցնել հենց այս ժամանակային միջակայքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում