Ադրբեջանում մատուցողը սպանել է իր գործատուին
Աշխարհ
Ադրբեջանի Եվլախ քաղաքում սպանություն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, Սաբուհի անունով մատուցողը վիճաբանության հողի վրա դանակի մահացու վիրավորում է հասցրել թեյատան սեփականատիրոջը, որտեղ աշխատում էր:
Հանցագործը ձերբակալվել է: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' տարվա սկզբից մինչեւ այժմ Ադրբեջանում նման 50-ից ավելի դաժան սպանություններ են տեղի ունեցել: Բացի այդ, 2016 թվականի ընթացքում Ադրբեջանում մայրասպանության 2, հայրասպանության 1, հարազատների' միմյանց սպանության 35, ամուսինների միմյանց սպանության 27, զավակի սպանության 11 դեպք է տեղի ունեցել:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում