Մեծ Բրիտանիան 10 երկրի մասնակցությամբ ռազմածովային նոր դաշինք է ստեղծում՝ Ռուսաստանի ակտիվության աճի ֆոնին Ընդդիմության նոր համախմբումը.ի՞նչ են ասում մարդիկ Նեթանյահուի քաղաքական օրակարգը վերանայման կենթարկվի․ Այզենկոտը սկսել է նոր կառավարության ձևավորումը Դատավորը բանտարկեց Մեգանի հորը՝ Թոմաս Մարքլին, իր կոճի մոնիտորը կտրելու համար Թուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել է. Armsport.am Բրիտանացի կատակերգու Դեյվիդ Ուոլիամսը մեղադրվում է դեռահաս աղջիկների սեռական շահագործման մեջ Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Դավիթ Թադևոսյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ թվային անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները ԱՄՆ-ում գները շարունակում են աճել․ գնաճը նոր մարտահրավեր է Թրամփի վարչակազմի համար Ինչու՞ են բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվել Ուկրաինայի տվյալներով՝ Ռուսաստանը պատերազմում կորցրել է ավելի քան 1,6 միլիոն զինվոր Ուկրաինայի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է հանցավոր խմբավորմանը հովանավորելու մեջ 

Ադրբեջանի իշխանությունը նոր բռնաճնշումների ալիք է սկսել

Աշխարհ

Իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում ամրապնդելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները նոր բռնաճնշումների ալիք են սկսել, որպեսզի իրավական բազայի հիմք ստեղծեն եւ հանրաքվեի ուղիով ամրացնեն իշխանության կենտրոնացումը:

Այս մասին ասվում է Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության կողմից տարածված հայտարարության մեջ:

Կուսակցությունն այդպես է գնահատում Ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Մասուդ Ռզալըի ձերբակալությունը, Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլիի ազգական Էլնուր Սեիդովի սպանության սպառնալիքը եւ REAL (Հանրապետական այլընտրանք) շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլիի ձերբակալությունը:

Հայտարարության մեջ կուսակցությունը նշել է, որ «Մուսավաթը» վճռականորեն դատապարտում է բռնաճնշումների այդ ալիքը, պահանջում է անհապաղ դադարեցրել այն եւ ազատ արձակել ապօրինաբար ձերբակալվածներին:

Կուսակցությունը նաեւ գտնում է, որ հիշյալ բռնաճնշումները նպատակ ունեն ահաբեկել բնակչությանը Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին հանրաքվեի նախօրեին:

«Նաթիգ Ջաֆարլիի ձերբակալությունը աճող ուժի քաղաքական կազմակերպության վրա ճնշում է, ինչը ակտիվիստներին չի վախեցնում, եւ REAL-ը հետ չի կանգնի հանրապետական արժեքների եւ ժողովրդավարության համար պայքարից», -հայտարարվել է REAL-ի կողմից այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում, որը նվիրվել է Նաթիգ Ջաֆարլիի ապօրինի ձերբակալությանը:

REAL-ի կողմից ընդունված հայտարարության մեջ ասվում է. «Նաթիգ Ջաֆարլիի ձերբակալությունը Ադրբեջանում քաղաքական բռնաճնշումների շարունակության ակնառու վկայությունն է: Դա թեսթ է հանդիսանում ԱՄՆ-ի եւ Եվրամիության երկրների համար, որոնք իրենց համար գերակա են հայտարարել մարդու իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները: Նրանք պետք է ցույց տան, ինչքանով են հավատարիմ իրենց արժեքներին: Ստեղծված իրավիճակում նրանք կարող են հաստատել իրենց արժեքներին հավատարմությունը՝ պատժամիջոցներ կիրառելով ժողովրդավարությունը խեղդողների դեմ»:

REAL-ը նաեւ հայտարարել է, որ Նաթիգ Ջաֆարլին ձերբակալվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անմիջական հանձնարարությամբ:

REAL շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին ձերբակալվել է օգոստոսի 12-ին գիշերը ժամը 22-ին՝ «ապօրինի ձեռնարկատիրության» մեղադրանքով:

Ենթադրվում է, որ Նաթիգ Ջաֆարլիի ձերբակալության պատճառներից մեկն էլ այն է, որ նա համարձակվել է facebook-ի իր էջում փաստագրել, որ Ադրբեջանում պայմանագրային աշխատողների աշխատավարձը 2014-2016 թվականներին ոչ թե 6,8 տոկոսով աճել է, ինչպես ներկայացնում են իշխանությունները, այլ 4,2 տոկոսով նվազել է: «2016 թվականի հուլիսի 1-ին երկրում պաշտոնական արժեզրկումը 11 տոկոս է եղել, նշանակում է՝ պայմանագրով աշխատողների իրական եկամուտները 6,8 տոկոսով չեն աճել, այլ հակառակը, 4,2 տոկոսով նվազել է, քանի որ 2014-2016 թվականներին նրանց նոմինալ միջին աշխատավարձը 542 դոլարից նվազել է 239 դոլարի», -գրել էր Նաթիգ Ջաֆարլին:

Տնտեսական-քաղաքական մեկնաբանություններով հայտնի Նաթիգ Ջաֆարլին Ադրբեջանի իշխանությունների խիստ քննադատներից է: Նա 2008 թվականին ստեղծված «Հանրապետական այլընտրանք» (REAL) շարժման համահիմնադիրն է:

Գիշերը մոտ ժամը մեկին դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել 4 ամիս ժամկետով կալանքը:

REAL շարժումը Ադրբեջանում ակտիվորեն դեմ էր հանդես եկել նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի իշխանությունը հավերժացնելուն ուղղված սահմանադրական փոփոխություններին, որի վերաբերյալ հանրաքվեն պետք է տեղի ունենա առաջիկա սեպտեմբերի 26-ին:

REAL-ի առաջնորդ Իլգար Մամեդովը կալանավորվել եւ ապօրինի մեղադրանքներով 7 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել է 2013 թվականին:

Չի բացառվում, որ Նաթիգ Ջաֆարլին եւս կլրացնի Ադրբեջանում մինչեւ 100 հաշվվող քաղբանտարկյալների ցուցակը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեծ Բրիտանիան 10 երկրի մասնակցությամբ ռազմածովային նոր դաշինք է ստեղծում՝ Ռուսաստանի ակտիվության աճի ֆոնինՓոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԸնդդիմության նոր համախմբումը.ի՞նչ են ասում մարդիկՆեթանյահուի քաղաքական օրակարգը վերանայման կենթարկվի․ Այզենկոտը սկսել է նոր կառավարության ձևավորումըԴատավորը բանտարկեց Մեգանի հորը՝ Թոմաս Մարքլին, իր կոճի մոնիտորը կտրելու համարԹուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել է. Armsport.amԲրիտանացի կատակերգու Դեյվիդ Ուոլիամսը մեղադրվում է դեռահաս աղջիկների սեռական շահագործման մեջՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինԴավիթ Թադևոսյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ թվային անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորություններըԱՄՆ-ում գները շարունակում են աճել․ գնաճը նոր մարտահրավեր է Թրամփի վարչակազմի համարԻնչու՞ են բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվելՈւկրաինայի տվյալներով՝ Ռուսաստանը պատերազմում կորցրել է ավելի քան 1,6 միլիոն զինվորՈւկրաինայի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է հանցավոր խմբավորմանը հովանավորելու մեջՕրվա խորհուրդը․ ինչպես պաշտպանել աչքերը հեռախոսից և համակարգչիցԲերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներԻնչ է տեղի ունեցել Արսեն Գևորգյանի խցում․ ՔԿԾ-ն մանրամասներ է հայտնելԱՄՆ-ում 2027-ին կավելանան ստանդարտ հարկային նվազեցումն ու երեխայի հարկային վարկըԱստղագուշակ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին նոյեմբերի 11-ինԹրամփը EEOC-ի թափուր պաշտոնում առաջադրել է Արդարադատության նախարարության պաշտոնյայիՄիրզոյանը և Վիլլե Տավիոն քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԹրամփի վարչակազմը մտադիր է շարունակել Տեխասում սահմանային պատի կառուցումը՝ չնայած դատարանի որոշմանըԲիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համարԻրանը ահաբեկչական է հայտարարել Արգենտինայի ռազմածովային և ռազմաօդային ուժերըՓաշինյանն ու Միլատովիչը քննարկել են ՀՀ-Չեռնոգորիա հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր Թունյանը՝ Խաչատրյանին․ Մի բառով կարող եք ամբողջ ասվածի իմաստը փոխելԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադում լեհական հետախուզական ցանց բացահայտելու մասին300հազար ադրբեջանցիները հունիսի 8-ին չէին գալու ՀայաստանԻսպանիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաստուդիա ուղիղ հեռարձակման ժամանակՓաշինյանը Թուրքիայում է. Աշխարհում՝ գաղտնիքներ, սկանդալներ ու վտանգավոր խաղերՍննդի ոլորտում ոչ մի օտարերկրյա ներդրում չունենքՊուտինն ու Լուկաշենկոն Աբու Դաբիում քննարկել են եռակողմ բանակցություններըԹիվ 133 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է մարդու կմախք ու ոսկորներՌուսաստանի պատվիրակությունը ԱՄԷ-ում բանակցությունների վայր է ժամանել Դեսպանը նույնպես մտահոգված էր մեր բանտային վատ պայմաններիցՄահապատի՞ժ եք վերականգնել Հայաստանում, անկախ նրանից՝ մեղավոր են, թե անմեղ, պետքա մեռնե՞ն. ՕրբելյանԹրամփը դեմոկրատներին մեղադրել է իշխանությունը չարաշահելու մեջՈղբերգական դեպք՝ «Զվարթնոց»-ում. Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է կնոջ դիԻրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում տանկերը բախվել է ականի Դատավորները պետք է ենթարկվեն օրենքին, սակայն ենթարկվում են Փաշինյանի պահանջինPolitico-ն բացահայտել է Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների երկրորդ օրվա քննարկման հավանական թեմանՀայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլումԱրսեն Գևորգյանը մահացել է, քանի որ նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չի տրվելՆորվեգիայի վարչապետը չի բացառել Պուտինի հետ լրացուցիչ բանակցությունների հնարավորությունըՔննարկվել են Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման առաջնահերթությունները Իսպանիան վերսկսել է ռուսական գազի ներմուծումը սեպտեմբերին ընդմիջումից հետոՍտեփանավանում միաձայն քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն ԳրիգորյանըՇնաձկները վերադարձել են Հադերայի ափ․ Իսրայելում լողորդներին զգուշացնում են մահացու վտանգի մասինԱրմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակCOP31. վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունըԻրանը Արգենտինայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություններ
Ամենադիտված