Բեռլինում անցկացվել է ամենամյա երթ հանուն մարիխուանայի օրինականացման
Աշխարհ
Բեռլինում ավելի քան չորս հազար մարդ է մասնակցել ամենամյա երթին, որն անցկացվում է հանուն մարիխուանայի օրինականացման: Այս մասին dpa գործակալությանը հայտնել է մայրաքաղաքային ոստիկանության ներկայացուցիչը:
Նա նշել է, որ ակցիան անցել է խաղաղ, առանց ձերբակալությունների:
Գերմանիայի մայրաքաղաքում հանուն մարիխուանայի օրինականացման երթն անցկացվում է արդեն 20-րդ անգամ: Ցուցարարները պարզել էին պաստառներ՝ «Օրինականացումը կախված է օդում» երթի կարգախոսով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում