Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը` Խաղողօրհնեքի կարգով նշվել է բոլոր վարչական շրջաններում
Հասարակություն
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը, որը եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է։ Ավանդույթի համաձայն' տոնը մեծ շուքով նշվում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Այս օրը նաև Սուրբ Աստվածածին եկեղեցիների ուխտի օրն է։ Օրվա խորհրդով հարյուրավոր ուխտավորներ ոտքով հաղթահարել են Նորքի բարձունքն ու Նորք-Մարաշ վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել Սուրբ Պատարագին և խաղողօրհնեքի արարողությանը, որի ժամանակ օրհնվել է նաև տարվա ամբողջ բերքը։
Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանի աշխատակազմի կողմից ՃՈ հետ համատեղ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ' ուխտավորների անվտանգությունն ապահովելու համար։
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Աստվածածնի վերափոխման տոնին նվիրված տոնական միջոցառումներ են կազմակերպվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Ազգագրական երգ ու պարով համեմված համերգային ծրագրերն ուղեկցվել են թեմատիկ ցուցահանդեսներով, խաղ-մրցույթներով: Միջոցառումների բոլոր մասնակիցների համար կազմակերպվել է օրհնված խաղողի հյուրասիրություն:
Վարչական շրջաններում անցկացված միջոցառումներին տեղերում հետևել է քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը: Երևանի բնակիչների հետ տոնի անմիջական մասնակիցն են դարձել նաև մայրաքաղաքի հյուրերը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)