Գերմանիան և ՌԴ-ն չպետք է երես դարձնեն միմյանցից. Շտայնմայեր
Աշխարհ
Գերմանիան և Ռուսաստանը պետք է շարունակեն երկխոսությունը, չնայած պահպավող տարաձայնություններին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը՝ Եկատերինբուրգում դասախոսություն կարդալով Ուրալյան դաշնային համալսարանում:
«Մենք չենք հաղթահարել ճգնաժամը մեր հարաբերություններում,- ասել է նա:- Բայց Գերմանիան և Ռուսաստանը պետք է երես չդարձնեն միմյանցից, այլ պահպանեն երկխոսությունը»:
Շտայնմայերն առաջիկա տարիներին Ռուսաստանի և Եվրամիության քաղաքական մերձեցում է ակնկալում:
Նա հավելել է, որ «կարևոր է խուսափել անվտանգության հարցերում թերիմացությունից»: Խոսելով Ռուսաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների վատթարացման պատճառների մասին՝ Շտայնմայերը նշել է Ղրիմի և Ուկրաինայի իրադարձությունները:
Նաև Գերմանիայի արտագործնախարարության ղեկավարը նշել է, որ «Ռուսաստանի միջամտությունը Սիրիայում անսպասելի էր»: Ըստ որում, նախարարի խոսքով՝ Ռուսաստանն առանձնահատուկ պատասխանատվություն է կրում Հալեպում, հատկապես հումանիտար գործողությունների ապահովան հարցում: Նա նաև ասել է, թե Հալեպի շուրջը Ռուսաստանի հետ համագործակցելու հույս ունի:
Գերմանիայի ԱԳ նախարարության ղեկավարն ընդգծել է, որ սիրիական ճգնաժամի կարգավորման «կարելի է հասնել սոսկ համատեղ ջանքերով», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում