Վախճանվել է լեզվաբան, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Լևոն Եզեկյանը
Այլ
Երևանում օգոստոսի 14-ի երեկոյան մահացել է լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Լևոն Եզեկյանը:
Հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 16-ին' ժամը 18:00-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սբ. Մարինե եկեղեցում, հուղարկավորությունը' օգոստոսի 17-ին' ժամը 13:00-ին' նույն վայրից:
Լևոն Կորյունի Եզեկյանը ծնվել է 1941թ. հունիսի 13-ին Ուկրաինայում' Լվովում:
1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, 1968 թվականին՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1965 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնում։ 1991-2013 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչը, 2013 թվականից՝ Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի պատվավոր վարիչ:
Եղել է նաև ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտին կից գործող 019 մասնագիտական խորհրդի անդամ, ԵՊՀ հայ բանասիրության, ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետների գիտխորհուրդների անդամ, «Լեզվաբանության» խորհրդի անդամ։ Արժանացել է Համբուրգի և ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրերի: Ուսումնասիրությունները վերաբերել են լեզվաբանության և ոճաբանության հարցերին։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ