Թուրքիային գործակցության նոր ձևաչափ պետք է առաջարկվի ԵՄ-ին անդամակցելու փոխարեն. Ավստրիայի կանցլեր
Աշխարհ
Եվրամիությունը պետք է Թուրքիային համագործակցության նոր ձևաչավ առաջարկի միությանը երկրի անդամակցման ֆիկտիվ բանակցությունների շարունակման փոխարեն: Այդ մասին օգոստոսի 15-ին APA գործակալությանը հայտարարել է Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քե ռնը:
Նա կոչ է արել՝ մշակել կողմերի փոխգործակցության պլան տնտեսության մեջ, անվտանգության ոլորտում և միգրացիայի հարցերի շուրջը, որը «ելակետ ընդուներ իրականությունը»: «Քանի դեռ մենք կառչած ենք Եվրամիությանը Թուրքիայի անդամակցման բանակցությունների ֆիկցիային, կորցնում ենք ժամանակը փոխգործակցության նոր ձևերի մշակման համար»,- համոզված է Ավստրիայի կառավարության ղեկավարը:
Քեռնը նաև նշել է, որ Վիեննան մտադիր է Եվրամիության մակարդակով հանդես գալ հանրակցությանն Անկարայի անդամակցման բանակցությունների դադարեցմանը վերաբերող նախաձեռնությամբ՝ նախապես այն մշակելով Եվրոպայի մյուս երկրների հետ:
Նա ընդհանուր առմամբ կարծում է, որ Եվրամիության անդամակցման շուրջը բանակցությունների գործընթացի միջոցով Թուրքիան Եվրոպային մերձեցնելու հնարավորության մասին վարկածը «սխալ էր»:
«Ֆիկտիվ կոնսուլտացիաների շարունակումը կհանգեցնի սոսկ այն բանին, որ մարդիկ կսկսեն մեզ հարցնել, թե կարելի է արդյոք մեզ դեռ լուրջ ընդունել, արդյոք մենք դեռ լուրջ ենք վերաբերվում ժողովրդավարության, կարծիքների և մամուլի ազատության պաշտպանությանը»,- հավելել է Ավստրիայի կանցլեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում