Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Մարդկանց սկսել են ահաբեկել. Մուկուչյանի գործը հեշտանում է…

Վերլուծական

Չնայած Հայաստանում համապետական ընտրություններին բավական ժամանակ կա, պարզվում է, սակայն, որ իշխող Հանրապետականն օր առաջ շտապում է մխրճվել ընտրական՝ արդեն զզվեցնելու աստիճան միօրինակ դարձած գործընթացների մեջ ու ամեն գնով ջանում կառավարել ապագա ընտրազանգվածը:

Պարզվում է՝ ԿԸՀ-ն՝ Տիգրան Մուկուչյանի գլխավորած, արդեն իսկ սկսել է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակվելու իրավունք տվող համապատասխան վկայականի համար դասընթացների կազմակերպումը: Ի դեպ, 2017-ի ընտրություններում ընտրական հանձնաժողովի անդամ նշանակվելու իրավունք են ունենալու միայն այն անձիք, ովքեր կմասնակցեն ԿԸՀ-ի դասընթացներին, կունենան համապատասխան վկայականներ:

Թե հատկապես ինչ է սովորեցնելու իր սաներին Մուկուչյանն, անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ, քանի որ ինչպես կյանքն է ցույց տվել, նրա պաշտոնավարման օրոք Հայաստանում ընտրությունների անցկացման որակը միայն ընկել է, որակազրկվել…

Բանից պարզվում է, որ ստեղծված իրավիճակում հատկապես նախանձախնդիր են գտնվել հանրապետականները, որոնք, հավատարիմ կուսակցական ավանդույթներին, ոտուձեռ են ընկել՝ ձեռքի տակ եղած ողջ մարդկային ռեսուրսը հնարավորինս օպտիմալ օգտագործելու համար. ասում են՝ ՀՀԿ-ի կողմից դասընթացների ուղարկվողների մեծ մասն իր կամքին հակառակ է մասնակցում այդ դասընթացներին՝ կուսակցության կողմից իրենց հասցեին հնչած սպառնալիքների վախից ելնելով. մարդկանց՝ հիմնականում պետական օղակների աշխատողներին ու մանկավարժներին սկսել են ահաբեկել, թե եթե հրաժարվեն դասընթացներից, կանգնելու են աշխատանքը կորցնելու փաստի առաջ ու փոշմանելու են, որ իրենց աշխատանք տված կուսակցությանը սատար չեն ցանկանում կանգնել:

Որ առաջիկա ընտրությունները գրեթե ոչնչով չէին տարբերվելու նախորդ տասնամյակներին անցկացվածներից, պարզ դարձավ դեռևս այն ժամանակ, երբ խորհրդականները սկսեցին նոր Ընտրական օրենսգրքի քննարկումները: Թե ինչ էր կատարվում այդ օրերին Խորհրդարանում, առանձնապես գաղտնիք չէ. ազգի աչքի առաջ շաբաթներով հայրենի երեսփոխաններն այդպես էլ չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ. ակնհայտ էր, որ այդ ձգձգումները պայմանավորված էին ՀՀԿ-ի ունեցած մտավախություններով, թե նոր ԸՕ-ի պարագայում շատ ավելի դժվար է լինելու քվերկության արդյունքների կեղծումն ու դրանից բխող համապատասխան տեխնոլոգիաների կիրառումը:

Դատելով դասընթացների շուրջ առաջացած աղմուկից՝ արդեն իսկ կարելի է ենթադրել, որ չի բացառվում՝ 2017-ի ընտրություններն իրենց որակով շատ ավելի վատը լինեն, քան նախորդներն էին. գազազած անհասկանալի փոփոխություններից՝ չի բացառվում, որ կուսակցական վերնախավն ավելի մեծ եռանդով սկսի գործի դնել ունեցած իշխանական լծակներն ու դժոխքի վերածի ոչ միայն հասարակության ընդդիմադիր հատվածի կյանքն, այլև՝ յուրայինների:

Այլևս, կարծում ենք, պետք է բոլորի համար էլ պարզ դարձած լինի, որ առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները կրկին դառնալու են իսկական փորձություն հայոց պետականության գլխին, որը, սակայն, այս անգամ մենք կարող ենք և չմարսել՝ հաշվի առնելով արտաքին աշխարհից եկող այն վտանգներն ու սպառնալիքները, որ ծառացած են ներկայումս Հայաստանի գլխին. հնարավոր է՝ այս անգամ էլ լեգիտիմության հարցը մեջտեղից վերացնելու համար Հայաստանի իշխանություններին ստիպեն վարձահատույց լինել ազատագրված տարածքներով՝ մի բան, որ կործանարար կլինի երկրի համար:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված