Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության ծրագիրը ճշտման կարիք ունի. Շոյգու
Աշխարհ
Ադրբեջանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը ճշտում է պահանջում: Այդ մասին հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այդ երկրի ռազմական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովի հետ կայացած բանակցությունների ընթացքում:
«Կարծում եմ՝ այսօր մենք հնարավորություն կունենանք քննարկելու անվտանգության վիճակն այս տարածաշրջանում և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում: Բացի այդ, մենք ունենք ռազմական ու ռազմական համագործակցության մեծ ծրագիր, որը նույնպես սրբագրում է պահանջում և մի շարք հարցերի լուծում: Վստահ եմ, որ մենք կգտնենք այդ հարցերի լուծումը»,-ասել է Շոյգուն:
Նա նաև նշել է, որ մտադիր է քննարկել անվտանգության գծով համագործակցությունը Կասպից ծովի ջրատարածքում: «Եվ այստեղ, իհարկե, հուսով ենք, որ այն պլաններն ու ծրագրերը, որոնք մեր կողմից պատրաստվել են անցյալ տարի, ամբողջությամբ կիրագործվեն»,-հավելել է ՌԴ պաշտպանության նախարարը:
Իր հերթին Հասանովն ընդգծել է, որ Շոյգուի այցը «մեծ նշանակություն ունի երկկողմ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության համար»:
Շոյգուն Բաքու է ժամանել օգոստոսի 14-ին, Ադրբեջանում նրա աշխատանքային այցն սկսել է հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ կիրակի կայացած հանդիպմամբ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում