Կասպշիկն ու Միրզոյանը կարևորել են շփման գծում կայունության պահպանման անհրաժեշտությունը
Արցախ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն օգոստոսի 15-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների շուրջ։
Երկուստեք կարևորվել է շփման գծում կայունության և հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան