Խստագույնս պատասխան են տալու Հովհաննեսի առողջական որևէ խնդրի դեպքում. Հայարփի Սարգսյան
Հասարակություն
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին այս շաբաթվա ընթացքում կվիրահատեն:
Այդ մասին այսօր ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը՝ մասնավորապես նշելով.
«Բժիշկները տեսակցել են Հովհաննեսին և նշել, որ այս շաբաթվա վերջում նրան վիրահատության կենթարկեն»:
Փասաբանն ավելացրեց նաև, որ կարծում է՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում չկան վիրահատության համար համապատասխան բժշկական սարքավորումներ և սանիտարահիգենիկ պայմաններ և ինքը՝ որպես Հովհաննես Հարությունյանի պաշտպան, պահանջում է, որպեսզի իր պաշտպանյալը վիրահատվի քաղաքացիական հիվանդանոցում՝ բարձրակարգ բժիշկների կողմից»:
Փաստաբան Հայարփի Սարգսյանը հավելեց նաև, որ այսօր հանդես է եկել դիմում-պահանջով, որտեղ նշված են. «վերոհիշյալ խնդիրները և պահանջները չկատարելու դեպքում մի շարք իշխանական օղակներ խստագույնս պատասխանատվություն են կրելու, Հովհաննեսի՝ առողջական որևէ խնդիր ունենալու դեպքում»:
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը վիրավորվել էր հուլիսի 26-ին եւ տեղափոխվել հիվանդանոց: Հովհաննեսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաեւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:



















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ