Հովհաննես Հարությունյանը հրաժարվել է Արայիկ Պապիկյանի ծառայություններից Հայարփի Սարգսյանին զրպարտելու համար
Քաղաքական
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը հրաժարվել է փաստաբան Արայիկ Պապիկյանի ծառայություններից, քանի որ նա օրեր առաջ երեք ժամ շարունակ Հովհաննեսի ներկայությամբ զրպարտել է Հայարփի Սարգսյանին:
Այդ մասին այսօր ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հովհաննես Հարությունյանի պաշտպան՝ Հայարփի Սարգսյանը, նշելով. «Հովհաննես Հարությունյանը դեռ ամսի 12-ից է հրաժարվել Պապիկյանի ծառայություններից , որի մասին երեկ արդեն անձամբ տեղեկացրել է Արայիկ Պապիկյանին, սակայն վերջինս հաշվի չառնելով Հովհաննեսի կարծիքը, շարունակում է հարցազրույցներ տալ լրատվամիջոցներին՝ որպես Հովհաննեսի պաշտպան:
Հիշեցնենք ,որ Հովհաննեսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաեւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ