Փաշինյանը կգտնվի արձակուրդում Քանի՞ տոննա ծիրան, ծաղիկ և այլ ապրանքներ են արտահանվել ՀՀ ից (տեսանյութ) Գորիսում խուզարկվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստման համար «Հրազդան» մարզադաշտին կհատկացվի 63 մլն դրամ Հայկական պտուղ, բանջարեղեն ու գինի․ արտահանման խոշոր ցուցանիշներ հունիսին «Ինտերը» պաշտոնապես ձեռք է բերել «Լացիոյի» դարպասապահ Իվան Պրովեդելին 3 միլիոն եվրոյով Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել Վճռական հայտարարում ենք, որ ձեր կողքին ենք. Ուշու-Գունգֆուի ֆեդերացիան` Գագիկ Ծառուկյանին «Մուլտի Վելնես»-ում բացահայտվել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն (տեսանյութ) ՀՀ-ն բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները․ Փաշինյան Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն ԱԱ-2026. մեկնարկում է քառորդ եզրափակիչը 

ՀՀ վարչապետն այցելել է Լոռու մարզ

Քաղաքական

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը նախ եղել է Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկայում, որտեղ վարչապետին են ներկայացրել ֆաբրիկայի գործունեությունը և առաջիկա ներդրումային ծրագրերը: Տեղեկացվել է, որ թռչնամսի արտադրությունը սկսվել է 2015 թվականի հունիսից, ֆաբրիկայում առկա են 8 թռչնանոց, կերերի պատրաստման, սպանդի արտադրամասեր: Ընթացքի մեջ է ևս 4 թռչնանոցի շինարարությունը, որը կավարտվի հոկտեմբերին: Յուրաքանչյուր թռչնանոցի տարողությունը կազմում է 27-30 հազար գլուխ թռչուն: Նշվել է, որ արտադրանքն իրացվում է Հայաստանում: Նախորդ տարվա ընթացքում արտադրվել է 840 հազար կգ, իսկ այս տարվա ընթացքում՝ շուրջ 914 հազար կգ թռչնամիս: Ֆաբրիկան ունի 120 աշխատող: 2015-ին ֆաբրիկայի շինարարության և արտադրության կազմավորման նպատակով ներդրվել է 5 միլիարդ, իսկ 2016-ին՝ 4 թռչնանոցների շինարարական աշխատանքների նպատակով՝ 400 մլն դրամ:

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, որի կառուցման նպատակով ներդրվել է 1 միլիարդ 222 մլն դրամ: Կենտրոնի շինաշխատանքներն ամբողջովին ավարտվել են: Այստեղ ՏՏ ոլորտի մասնագետների համար անցկացվում են մեկամյա դասընթացներ, որոնց արդեն իսկ մասնակցել է 160 մասնագետ, նրանց մի մասն աշխատանքի է անցել հայտնի ընկերություններում, այդ թվում՝ Վանաձորի նրանց մասնաճյուղերում: Դասընթացներ են կազմակերպվում այլ թիրախային խմբերի, մասնավորապես, դպրոցականների համար (10-14 տարեկան), իրականացվում են նաև համակարգչային ինժեներական նախագծման դասընթացներ: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հիմնման ծրագիրը և նշել, որ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, քանի որ այն մեր երկրում ունի զարգացման մեծ ներուժ:

Կառավարության ղեկավարն այցելել է Վանաձորի նախկին ճոպանուղու տարածք, որտեղ Հովիկ Աբրահամյանին են ներկայացվել ճոպանուղու վերագործարկման հետ կապված ծրագրերն ու խնդ իրները: Նախագծով նախատեսվում է, որ ճոպանուղին կունենա 1300 մետր երկարություն և 2 հազար 500 մետր սահուղի: Նախագծի իրականացման արժեքը գնահատվում է 2.5 մլն եվրո: Ակնկալվում է, որ ճոպանուղու կառուցումը կնպաստի Վանաձորում զբոսաշրջության զարգացմանը, իսկ քաղաքը կդառնա լեռնադահուկային տուրիզմի կենտրոններից մեկը: Արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր ոչ միայն ճոպանուղու շահագործման և պահպանության համար, այլ նաև հյուրանոցային և սպասարկման այլ ոլորտներում:

Այնուհետև վարչապետ Աբրահամյանին է ներկայացվել Վանաձորի հիվանդանոցային համալիրի կառուցման աշխատանքների ընթացքը: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են եռահարկ հիվանդանոցի ներքին հարդարման աշխատանքները: Բուժհաստատությունը, որն ունենալու է 150 մահճակալ, շահագործման կհանձնվի 2017 թ. ընթացքում: Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 3 միլիարդ 700 մլն դրամ: Հիվանդանոցի ծննդատան մասնաշենքի կառուցման աշխատանքները ֆինանսավորել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը:Հովիկ Աբրահամյանը կարևորել է շինաշխատանքների որակյալ ու ժամանակին իրականացումը և պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ:

Այնուհետև վարչապետ Աբրահամյանն այցելել է Վանաձորի «Ավտոգեն Մ» մեքենաշինական գործարան, ծանոթացել արտադրական գործընթացներին և առաջիկա ծրագրերին: Տեղեկացվել է, որ գործարանն արտադրում է մետաղների ջերմային կտրման մեքենաներ, ձեռքի գազաեռակցման և թթվածնային կտրման սարքավորումներ: Արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն և ԱՊՀ այլ երկրներ: 2015-ին իրացվել է 435, 2016-ի առաջին 7 ամիսների ընթացքում՝ 290 միլիոն դրամի արտադրանք: Նախորդ տարի գործարանում աշխատել է 100 մարդ, իսկ այս տարի այդ թիվը հասել է 130-ի: Գործարանի ղեկավարությունը Հովիկ Աբրահամյանին տեղեկացրել է, որ նոր ներդրումների արդյունքում նախատեսում են ավելացնել արտադրական ծավալները, արտադրանքի անվանացանկը, ստեղծել նոր աշխատատեղեր, մուտք գործել նոր շուկաներ, ընդլայնել լայն սպառման ապրանքների տեսականին: Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ կառավարությունը պատրաստ է քննարկել գործարանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանն օժանդակելու տարբերակներն ու հնարավորությունները:

Լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Լոռու մարզում առաջիկայում իրականացվելու են բազմաթիվ ծրագրեր: Մասնավորապես, Վանաձորում սկսվելու են թիվ 11 մանկապարտեզի վերակառուցման և թիվ 7 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները, ընթացքի մեջ են հիվանդանոցային համալիրի կառուցման աշխատանքները, որոնց նպատակով պետական բյուջեից հատկացվել են միջոցներ: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Ասիական բանկի տրամադրած միջոցներով Լոռու մարզում կյանքի են կոչվելու ենթակառուցվածքների զարգացման մեծածավալ ծրագրեր. միայն Վանաձորում իրականացվելու է 20 մլն դոլարի ներդրում՝ բազմաթիվ ուղղություններով: Վարչա պետը համոզմունք է հայտնել, որ այդ ներդրումներն ու իրականացվելիք ծրագրերը կնպաստեն Լոռու մարզի տնտեսության ակտիվացմանը: Այս առումով, Հովիկ Աբրահամյանը կարևորել է նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գործունեությունը:

Վանաձորից Հովիկ Աբրահամյանն ուղևորվել է Ստեփանավանի տարածաշրջանի 39,6 կիլոմետր երկարությամբ Ագարակ-Օձուն-Մ-6 ավտոճանապարհի հիմնանորոգած հատված: Ծրագրի իրականացման նպատակով ներդրվել է 3.5 մլրդ դրամ, որից 700 մլն դրամը հատկացվել է ՀՀ պետբյուջեից, մնացած միջոցները ներգրավվել են Համաշխարհային բանկից: Կ առավարության ղեկավարը նշել է, որ ճանապարհների կառուցումն ունի սոցիալ-տնտեսական մեծ նշանակություն և վստահություն հայտնել, որ գրեթե 40 կմ երկարություն ունեցող այս ճանապարհը կնպաստի հարակից համայնքների տնտեսական զարգացմանը: Վարչապետը հանդիպել է նաև Յաղդան համայնքի բնակիչներին, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել մի շարք հարցերի:

Կառավարության ղեկավարն այցելել է Ստեփանավանի պոլիկլինիկա, որտեղ իրականացվելու են հիմնանորոգման աշխատանքներ: Զեկուցվել է, որ աշխատանքներն ավարտին կհասցվեն 2017 թ. առաջին կիսամյակի ընթացքում: Ծրագր ի նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հատկացրել է 182 մլն դրամ: Պոլիկլինիկան սպասարկում է շուրջ 28 հազար բնակչի:
Վարչապետը եղել է նաև Գյուլագարակ համայնքում: Այստեղ ընթացքի մեջ են մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Այդ նպատակով ներդրվել է շուրջ 200 մլն դրամ: Տեղի բնակիչները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին ծրագրի իրականացման համար:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը կգտնվի արձակուրդումՔանի՞ տոննա ծիրան, ծաղիկ և այլ ապրանքներ են արտահանվել ՀՀ ից (տեսանյութ) Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը հասել է 600-իԳորիսում խուզարկվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըՖրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստման համար «Հրազդան» մարզադաշտին կհատկացվի 63 մլն դրամՀայկական պտուղ, բանջարեղեն ու գինի․ արտահանման խոշոր ցուցանիշներ հունիսինԻրանի դեսպանատուն. Թեհրանի և Վաշինգտոնի հուշագիրը հիմնված չէր վստահության վրա«Ինտերը» պաշտոնապես ձեռք է բերել «Լացիոյի» դարպասապահ Իվան Պրովեդելին 3 միլիոն եվրոյով Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել Վճռական հայտարարում ենք, որ ձեր կողքին ենք. Ուշու-Գունգֆուի ֆեդերացիան` Գագիկ Ծառուկյանին«Մուլտի Վելնես»-ում բացահայտվել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն (տեսանյութ)Axios. ԱՄՆ-ն ընդունում է, որ Իրանի վրա նոր հարվածների ալիքը կարող է տևել մինչև մեկ ամիսՀՀ-ն բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները․ Փաշինյան Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառությունԱԱ-2026. մեկնարկում է քառորդ եզրափակիչը ՈՒՂԻՂ. Կառավարության նիստԻրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով 14 մարդ է զոհվելԿիևյան կամուրջը նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն կբացվի՝ 15-ին (տեսանյութ) Ծառուկյան․ «Կալանքը չի կարող փոխել իմ մտածողությունն ու արժեհամակարգը»Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներին Քուվեյթում, Կատարում և ԲահրեյնումԲաքուն չի փոխում դիրքորոշումը․ խաղաղության համաձայնագիրը՝ Սահմանադրության փոփոխությունից հետոԱնտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համար Բայրամով․ համաձայնագիրը պատրաստ է, սակայն կա մեկ պայմանՀայաստան–Ադրբեջան սահմանազատում․ Բայրամովը խոսել է էքսկլավային գյուղերի շուրջ հաջորդ քայլերի մասինՍոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոնՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքԱրեգնազ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելՄեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր «ազնիվ հարևան»․ Փեզեշքիանը՝ ՓաշինյանինՓոփոխություններ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացում. ո՞ր դեպքերում կարող է բացասական եզրակացություն տրվել. «Փաստ»«Հրապարակ». Ծառուկյանի ձերբակալությունից հետո զանգում եւ սպառնում են մարզիկներին Քննչականի պետը ՊՊԾ պետին է պարգևատրել․ «Հրապարակ»«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել էԻնչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»Բյուրեղավանում քաղաքացին բարձրացել է 70 մետրանոց աշտարակի վրա և սպառնում է նետվել«Հրապարակ»․ ՌԴ-ն կոմպրոմիսի չի գնում. պահանջը մեկն է «Հրապարակ»․ Սարիկը որոշել է Գյումրիից տեղափոխվել Երեւան Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»Փաշինյանի իշխանությունը վերանայում է նախկին որոշումը․ ԱԱԾ-ի քննչական մարմինը կարող է վերականգնվել. «Ժողովուրդ»Բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին«Հրապարակ»․ ՔՊ-ական պաշտոնյան դիմել է մաֆիոզ շրջանակներին Իրավապահ համակարգում նոր վերադասավորումներ են սպասվում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Քոչարյանն ու թիմը դեմ են Իրավապահները ներխուժել են Արեգնազ Մանուկյանի բնակարան Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ»Ջուրը՝ առողջ կյանքի հիմնասյուն. բավարար ջրի օգտագործումը կենսական նշանակություն ունիՈւմ է փոխարինելու Սպերցյանը և երբ է միանալու Ալ ԱհլիինՀամաշխարհային ֆինանսական շուկաներում աճել է անորոշությունըԵրևանը պատրաստ է միանալ պատերազմի պատմությունը վերաշարադրողների շարքերին. Զախարովա
Ամենադիտված