Հնդիկ ուսանողը 750 դոլարով Երկաթե մարդու հագուստ է ստեղծել
Հասարակություն
Համացանցում հայտնվել Է տեսագրություն, որտեղ հնդիկ ինժեներ-ուսանող Վիմալ Գովինդ Մանիքանդանը ցուցադրել Է Երկաթե մարդու կոստյում, որը պիտանի Է հագնելու համար: Տեսահոլովակը հրապարակվել Է Facebook-ի AJ+ Էջում:
Տեսագրության մեջ, որը հինգ օրում ավելի քան երեք միլիոն դիտում Է հավաքել, ինժեներական ֆակուլտետի ուսանողը ներկայացրել Է իր մշակած արտակմախքը, որը հագնելով՝ մարդը կարող Է ազատ քայլել եւ շուրջ 150 կիլոգրամ բարձրացնել: Մանիքանդանը հուսով Է, որ իր պատրաստած հագուստը կարող Է օգտակար լինել ոչ մայն ծանրություններ բարձրացնելու, այլեւ Հնդկաստանի զինված ուժերի համար:
Հնդիկ ուսանողի խոսքով՝ արտակմախքի մշակման համար իրեն ոգեշնչել են հոլիվուդյան մարտաֆիլմերը, հատկապես Ջեյմս Քեմերոնի Marvel եւ «Ավատար» գեղարվեստական ֆիլմերը: Արտակմախքի ստեղծումն ինժեների վրա 750 դոլար Է նստել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ